base.notification_banner.text

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 09.08.2018 10:13:15 Օրենքում «Սոցիալական աշխատանք» հասկացությունը մեկնաբանելիս ամբողջությամբ օգտագործել Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանումը, հատկապես որ հայաստանյան ասոցիացիան անդամակցում է դրան. այդ սահմանումը «որդեգրվել է» տարբեր պետությունների կողմից։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող «Սոցիալական աշխատանք» հասկացության սահմանումն ամբողջությամբ համահունչ է Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի սահմանմանը:
2 09.08.2018 10:14:38 Հոդված 5-ում ավելացնել նաև հանդուժողականության և բազմազանության մասին։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկն արդեն իսկ իրացված է Նախագծի 6-րդ հոդվածում, որով հղում է կատարվում նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 1-ին մասերին:
3 09.08.2018 10:14:38 Հոդված 6-ի համար օգտվել սոցիալական աշխատողների էթիկական կոդեքսից։ Ընդունվել է ի գիտություն: Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով արդեն իսկ սահմանված է ՀՀ միջազգային պայմանագրերին և սոցիալական աշխատանքի մասնագետների վարքագծի կանոնագրքին համապատասխան լիազորությունների և գործառույթների իրականացման պահանջը, իսկ 12-րդ հոդվածով սահմանվում է, թե ինչ է սահմանում կանոնագիրքը և ինչպես է այն հաստատվում:
home.european_union.image_alt
home.european_union.text