base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 434.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «434.1. Դատապարտյալի կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզումը

 
  1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կրումից խուսափող դատապարտյալի, ինչպես նաև ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի հետախուզում՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի, իսկ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձի դեպքում՝ այդ անձի բուժումն իրականացնող բժշկական հաստատություն կամ ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց բժշկական հաստատություն բերման ենթարկելու իրավասությամբ օժտված մարմնի միջնորդությամբ:»:

 

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) բժշկական հաստատություններ բերման ենթարկելու համար ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց չհայտնաբերելու դեպքում՝ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու միջնորդությամբ դիմել դատարան.»:

 

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց և ոչ հոժարակամ բուժումից խուսափող անձանց ու հափշտակված գույքի հետախուզում,»:

 

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • project.old_project_time.text

    07.08.2018 - 27.08.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция, Уголовный процесс

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5324

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text