base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ ՀՕ-97 օրենքի (այսուհետ՝ Օրենք)

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում «Հանձնաժողովի աշխատակազմ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել Հանձնաժողով բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 7-րդ կետում «աշխատակազմի ընդհանուր» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով պետական մարմնի» բառերով.

2) 1-ին մասի 8-րդ կետից հանել «աշխատակազմի» բառը:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի՝

ա) 5-րդ մասում «աշխատակազմի ղեկավարը» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղարը» բառերով.

բ) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են. 

գ) 11-րդ մասի 4-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հանձնաժողովում վարվում է Հանձնաժողովի որոշումների գրանցամատյան:»: 

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) վերնագրում «աշխատակազմը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումները» բառերով.

2) 1-ին մասի 1-ին նախադասությունում «աշխատակազմի» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով.

3) 2-րդ մասից հանել «աշխատակազմի» բառը:

Հոդված 7. Օրենքի 45.1 հոդվածի 19-րդ մասում «Հանձնաժողովի աշխատակազմը» բառերը փոխարինել «Հանձնաժողովը՝ կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով» բառերով:

           Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • project.old_project_time.text

    28.08.2018 - 12.09.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Публичная служба, Потребительский, Гражданская служба, Управленческие правоотношениями

  • project.ministry.title

    Аппарат Премьер-министра

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5785

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text