base.notification_banner.text
project.favorite.title

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

1․ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

1․1 Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ  մեխանիզմներ, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

1․2  Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես պաշտպանի գործունեության  խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

2․ Միջոցառման կարգավորման առարկան է գործարարների շահերի պաշտպանությունը և այդ նպատակով մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծումը։

  1. Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
  • project.old_project_time.text

    04.09.2018 - 19.09.2018

  • project.type.title

    Приложение

  • project.area.title

    Сельское хозяйство, Образование и наука, Государственные доходы, Работа и занятость, Социальное обеспечение, Культура, Экономика, Финансовая, Экономическая

  • project.ministry.title

    Министерство экономики

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 16199

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text