base.notification_banner.text
project.favorite.title

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • project.old_project_time.text

    18.10.2018 - 02.11.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7369

project.print.title

project.sentences.title

02.11.2018

Անիրատեսական է ուժը կորցրած ճանաչել, քանի որ իրականության մեջ գոյություն ունեն մասնագետներ, ովքեր կատարում են աշխատանք որևէ մասնագիտացված բաժանմունքում, սակայն ստացած կրթության արդյունքում չեն կարող ինքնուրույն իրականացնել բուժական միջամտություն: Որպես օրինակ կարելի է բերել ցանկացած վիրահատական բաժանմունք, որտեղ աշխատում են 10-ից ավելի բժիշկներ, սակայն վիրահատում են 2-3-ը: Փոխարենը ցանկալի է ամրապնդել վերապահումով հավաստագրերի ինստիտուտը, ինչը կծառայի որպես մոտիվացիոն գործոն բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համար:

02.11.2018

Բժշկական սխալը չի հանդիսանում բուժաշխատողի կողմից պարտականությունների անփույթ և/կամ անբարեխիղճ կատարելը կամ չկատարելը: Բժշկական սխալի բնորոշման բացատրությունը՝ բժշկի բարեխիղճ մոլորությունն է, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով բժշկի կողմից ընտրած բուժման տակտիկան ձախողվում է: Հարկ է սահմանել ՙՙբժշկական սխալ՚՚ և ՙՙբժշկական անփութություն՚՚ եզրույթները, քանի որ իրավական տեսանկյունից ՙՙբժշկական սխալի՚՚ պատասխանատվությունը կարող է կրել թե բուժառուն՝ թաքցնելով բժշկից հիվանդության մասին տեղեկատվությունը և թե բուժկենտրոնի ղեկավարությունը՝ չունենալով պատշաճ աշխատելավոճ: Սակայն ՙՙբժշկական անփությության՚՚ պատասխանատվությունը կրում է հենց ինքը բժիշկը: Այս եզրույթների նույնականացումը ստեղծում է լուրջ իրավական խնդիրներ բժիշկի անմեղության կանխավարկածի պահպանման և բժշկի միտումնավոր գործողությունների և/կամ անգործության փաստի ապացուցման գործում:

25.10.2018

Առաջարկում եմ դիտարկել օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված տարիքային շեմը իջեցնելու հնարավորությունը, սահմանելով որպես տարիքային շեմ 14 տարին չլրացածը։ Հիմնավորում՝ համաձայն «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-18 տարեկան երեխաները իրենց դիմումով կամ համաձայնությամբ իրավունք ունեն անցնելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ինչը հակասում է սույն օրենքի 8-րդ հոդվածում սահմանված դրույթին։ Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ներդաշնակեցնելու երկու օրենքներում առկա տարիքային շեմը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text