project.favorite.title
В разработке
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - project.vote.yes
-
29 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 01.11.2018 06:09:58 | ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում 2013թ. գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը: Ինստիտուտը փաստարկված երիտասարդական քաղաքականությանն աջակցող և երաշխավորող կառույց է, ինչի ստեղծման համար 5 տարիների ընթացքում ներդրվել են ռեսուրսներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աղբյուրներից։ Ինստիտուտը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Ինստիտուտը իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել երիտասարդական քաղաքականության մշակման համար, Ինստիտուտի անձնակազմը անցել է կարողությունների զարգացման երկարատև ճանապարհ, Ինստիտուտն ունի հասարակական և պետական ոլորտի ներկայացուցիչներից կազմված Խորհուրդ, Ինստիտուտը ձևավորել է տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցային ակտիվ ցանց: Փաստարկված, գիտելիքի վրա հիմնված երիտասարդական քաղաքականության կարևորությունը անհրաժեշտ է կառավարությանը հասկանալու համար, թե որոնք են պետական քաղաքականության ձեռքբերումները և բացերը, ինչպես նաև ունենալ օբյեկտիվ հիմք, փաստեր՝ հաշվետու լինելու հանրության լայն շերտերին, մասնավորապես երիտասարդներին: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը կողմ է պետական կառույցների օպտիմալացման քաղաքականությանը: Համաձայն Ինստիտուտի կողմից իրականացված գնահատման՝ երիտասարդական ոլորտը կարիք ունի միջգերատեսչական ակտիվ և համակողմանի համագործակցության, ինչին ուղղված նոր կառավարության քայլերը ողջունելի են, քանի որ դա ևս հանդիսանում է պետական ռեսուրսների օպտիմալացում: Սակայն Ինստիտուտի լուծարումը պետական կառույցների օպտիմալացման շրջանակներում կվտանգի Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացը: Մինչ Ինստիտուտի լուծարումը կարիք կա նախ և առաջ խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու Ինստիտուտի գործունեությունը՝ Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության համատեքստում, ինչպես նաև մշակել Հայաստանում փաստերի և գիտելիքի վրա հիմնված պետական քաղաքականության զարգացման նոր այլընտրանքային մոտեցումներ, ինչում Ինստիտուտը իր նախկին փորձով կարող է և պատրաստ է կիսվել: Առաջարկում ենք` • Պետական ռեսուրսների օպտիմալացման նպատակով պետական կառույցների լուծարմանն ուղղված քայլերում հատուկ ուշադրություն դարձնել փաստարկված պետական քաղաքականության կայուն գործող մեխանիզմներին, և լուծարելու որոշումը կայացնել հանրային քննարկման սկզբունքով` երիտասարդների ակտիվ մասնակցությամբ՝ ընդ որում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը պատրաստ է ներդնել իր ջանքերը, կազմակերպել հարթակներ հանրային քննարկումների համար: • Առաջարկում ենք իրականացնել հետազոտություն՝ ուղղված երիտասարդների այսօրվա կարիքների խորքային ուսումնասիրությանը, ինչին Ինստիտուտը կարող է և պատրաստ է աջակցել: • Առաջարկում ենք զարգացնել փաստարկված երիտասարդական քաղաքականության մեխանիզմները, ինչպես նաև ներդնել նոր և այլընտրանքային մոտեցումներ, ինչին ևս Ինստիտուտը կարող է ակտիվորեն ներգրավվել, հատկապես որ վերջին 5 տարիներին Ինստիտուտը հանդիսացել է միակ հետազոտական կենտրոնը՝ մասնագիտացված երիտասարդների հարցերի ուսումնասիրմամբ: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
2 | 02.11.2018 06:00:22 | Կարծում եմ շատ սխալ քայլ է ՊՈԱԿ֊ի լուծարումը, քանի որ այդ կազմակերպության իրականացրած ծրագրերն ստիպում էին, որ երիտասարդների խնդիրները առավելագույնս վեր հանվեն և գտնվեն ուշադրության կենտրոնում։ Ծրագրերի գնահատման համակարգը թույլ էր տալիս հնարավորինս անաչառ գնահատում կատարել։ |
ընդունվել է ի գիտություն
|
|||
3 | 02.11.2018 06:43:17 | Ծրագրեր էյ էմ փակել պոակը փակել։ մի հատ ուղեղ ունեցող կա կառավարությունում |
ընդունվել է ի գիտություն
|
|||
4 | 06.11.2018 07:32:16 | ՊՈԱԿ-ի կազմում գործում է կառույց՝ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ, որը փաստարկված երիտասարդական քաղաքականության երաշխիքն է, այժմ և հետագայում: Տեքստում այդ մասին ոչինչ նշված չէ: Ինչու՞ : Բացի այդ լուծարման վերջնական որոշումը պետք է կայացնել մասնակցային սկզբունքով, որը պետք է ներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքականության բոլոր փուլերում, ստեղծումից և իրականացումից մինչև գնահատում: Շահառուներ են երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդները և բոլոր այլ կազմակերպությունները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ազդեցություն են ունենում և/կամ ազդում են քաղաքականության վրա: Սա երիտասարդական քաղաքականության որակի ֆիքսված չափանիշ է: Պետք է լինեն թափանցիկության մեխանիզմներ, որպեսզի ապահովվի քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման փուլերում երիտասարդների մասնակցություն և երիտասարդական քաղաքականության հադեպ հանրային վստահությունը: |
Ընդունվել է ի գիտություն
|