base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 11.11.2018 11:45:02 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է կալանք՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կալանքը կարող է նշանակվել տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար կալանք պատժատեսակի ժամկետը չի կարող գերազանցել երեք ամիսը: Ընդունվել է
2 11.11.2018 11:49:24 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար որպես հիմնական պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ հինգից ութ տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիտավորյալ հանցագործության համար որպես հիմնական պատժատեսակ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել յոթը տարին: Ընդունվել է
3 11.11.2018 11:51:20 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը տասը տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին: Ընդունվել է
4 11.11.2018 12:16:02 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը, իսկ հանցակցության առավել վտանգավոր ձևը, այն է՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը, նախատեսված չէ: Առաջարկում եմ, հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով: Ընդունվել
5 11.11.2018 12:18:25 Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Պետք է նշել, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանքները մեծամասամբ կատարվում են հենց շահադիտական դրդումներով: Նման պարագայում, երբ շահադիտական դրդումները նախատեսվում են որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք գրեթե բացառվում են դեպքերը, երբ արարքը հնարավոր կլինի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար առաջարկում եմ սույն հանցակազմի ծանրացնող հանգամանքների շարքից հանել հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text