17.11.2018
Այնուամենայնիվ կարծում եմ լրացուցիչ հիմնավորման կարիք կա թե ինչպես են առանձնացվել նշված ապրանքները: ԱԱՀ-ի երկարաձգման արտոնություն նախատեսող մի քանի կառավարության որոշումներ ուսումնասիրելուց հետո, տպավորություն կա, որ ներկայումս տնտեսվարողները գործող ընթացակարգերով կարող են ներմուծել ավելի լայն տեսականիի ապրանք, քան նման նախագծի ընդունման պարագայում: Մասնավորապես, 25.10.2018թ. թիվ 1201-Ա որոշմամբ նման արտոնություն է տրամադրվել «ԱՐԳԱ-ՅՈՒՐՈՍԹԻԼ» ընկերությանը Սկավառակաձև սղոցող հաստոցի ներմուծման համար: Պարզ չէ նախագծի ընդունման դեպքում արդյոք նույն հաստոցի ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից թե ոչ: