base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը նրանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս նրանց ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով: Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում:

Գործող կարգի համաձայն` եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով կենսաթոշակի իրավունք` անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից կենսաթոշակ նշանակելու դեպքեր:

Միաժամանակ, Օրենքի հավելվածում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահամնել, որ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է աշխատողի աշխատավարձը և ՀՀ պետական բյուջե է վճարվում  Հայաստանի Հանրապետության դրամով արտարժույթի փոխանակման ծախսերը փոխացվում են միջազգային կազմակերպությանը:

Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:

  • project.old_project_time.text

    13.11.2018 - 28.11.2018

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Социальное обеспечение

  • project.ministry.title

    Министерство труда и социальных вопросов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6444

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text