base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
26 19.11.2018 13:29:49 Հոդված 63. Սպառողական հարկի դրույքաչափերը 1. Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ սպառողական հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ սպառողական հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների: 2. Ապրանքի իրացման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց սպառողական հարկի գումարը ներառող հատուցման գումարի մեջ սպառողական հարկի գումարը որոշվում է 16.67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել սպառողական վճարող Չի ընդունվել:
27 19.11.2018 13:29:49 Առաջարկում եմ հետաձգել ներկայացված օրենքի նախագծի հոդված 17-ով նախատեսված փոփոխությունները և կատարել այդ փոփոխությունների հնարավոր հետևանքների ավելի խորը և համալիր ուսումնասիրություն և վերլուծություն: ՀՀ Սահմանադրության հոդված 1-ի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, իսկ հոդված 11-ի համաձայն ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը «պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը»: Եթե «սոցիալական պետություն» հասկացության տակ կառավարություն հասկանում է պետական բյուջեից քաղաքացիների սոցիալական ապահովության կամ ավելի ընդարձակ սոցիալական պաշտպանության նպատակով ծախսերի կատարումը, ապա դա «սոցիալական պետություն» հասկացության շատ նեղ ընկալում և սահմանում է: «Սոցիալական պետություն» հասկացության տակ պետք է հասկանալ նաև եկամտային արդար քաղաքականություն, որի արդյունքում ավելի շատ եկամուտ ստացող ընտանիքն ավելի քիչ համախառն հարկ չի վճարի (ընտանիքի կողմից վճարվող բոլոր հարկերը, այդ թվում եկամտային հարկը և ԱԱՀ-ն), քան ավելի քիչ եկամուտ ստացող ընտանիքը: Այս կոնտեքստում հարկավոր է նաև ուսումնասիրել քաղաքացիների սպառելու և խնայելու հակվածությունը: Բերեմ մի պարզեցված օրինակ (օրինակը պարզեցված է, քանի որ դիտարկում է միայն եկամտային հարկը և ԱԱՀ-ն, այն կարելի է բարդացնել, սակայն այս վերլուծության տեսակետից նպատակահարմար չի): Այսպես, եթե ընտանիքը վաստակում է 300000 դրամ, վճարում է օրենքով նախատեսված 69000 դրամ եկամտային հարկը և սպառում է մնացած ամբողջ գումարը՝ 231000 դրամ (որից իր հերթին վճարում է ԱԱՀ 16,67% դրույքաչափով, կրկնում եմ խնդիրը պարզեցված է), ապա այդ ընտանիքն իր եկամտից վճարում է 107508 դրամ հարկ, որից 69000 եկամտային հարկ և 38508 դրամ ԱԱՀ, որը կազմում է ընտանիքի եկամտի 36%: Եթե երկրորդ ընտանիքը ստանում է 1000000 դրամ եկամուտ, վճարում է 230000 դրամ եկամտային հարկ, մնացած գումարից սպառում է 570000 հազարը և խնայում է 200000 (ինչպես նշել եմ, այստեղ տեղեկատվություն հարկավոր սպառելու, խնայելու, ներդնելու հակվածության մասին), ապա այդ ընտանիքի կողմից վճարված հարկերը կազմում են նրա եկամտի 33%-ը: Ստացվում է, որ ավելի քիչ եկամուտներ ունեցող ընտանիքն իր եկամտի ավելի մեծ մասն է որպես հարկեր վճարում: Ընտանիքի եկամուտ Եկամտային հարկի դրույքաչափ Եկամտային հարկի գումար Սպառում Սպառման մեջ ԱԱՀ (սպառման 16.67%) Խնայողություն (Ընտանիքի եկամուտի, եկամտային հարկի և սպառման տարբերությունը) Ընդամենը հարկ Ընդամենը հարկը որպես եկամուտի տոկոս Ընտանիք Ա 300,000 23% 69,000 231,000 38,508 - 107,508 36% Ընտանիք Բ 1,000,000 23% 230,000 570,000 95,019 200,000 325,019 33% Ընտանիք Գ 1,000,000 23% 230,000 770,000 128,359 - 358,359 36% ՀՀ կառավարության էլեկտրոնային այս համակարգը թույլ չի տալիս ներմուծել աղյուսակներ և աղավաղել է ներմուծված աղյուսակը: Իհարկե այս վարժությունը կարելի է բարդացնել: Չի ընդունվել:
28 19.11.2018 13:29:49 Առաջարկում եմ հայտարարել, թե առաջիկա 2-3 տարիներին ՀՀ կառավարությունը քանի և ինչ փոփոխություններ է պատրաստվում կատարել հարկային օրենսգրքում: ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 1-ի №581-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը նշել է կանխատեսելի հարկային միջավայր ձևավորելու անհրաժեշտության մասին: Կանխատեսելի, այն է հազվադեպ փոփոխությունների ենթարկվող հարկային օրենսդրությունը, պետք է որ շատ գրավիչ լինի ներքին և արտաքին ներդրողների համար: Ինչ կանխատեսելիության մասին է խոսքը, եթե ՀՀ կառավարությունները, այդ թվում ներկա կառավարությունը, շարունակաբար և մշտապես փոփոխության են ենթարկում հարկային օրենսդրությունը: 1997-2017թթ. ընթացքում Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքը (ՀՕ-118, ընդունվել է 1997թ. մայիսի 14-ին) 81, իսկ Շահութահարկի մասին ՀՀ օրենքը (ՀՕ-155, ընդունվել է 1997թ. սեպտեմբերի 30-ին)՝ 51 անգամ ենթարկվել է փոփոխության: Իհարկե, տնտեսական, քաղաքական, հասարակական և մնացած զարգացումները, կամ այդ զարգացումներին որոշակի ուղղվածություն տալու անհրաժետությունը ժամանակ առ ժամանակ օրենսդրության փոփոխություններ են պահանջում: Սակայն դժվար է պատկերացնել կամ ենթադրել, որ 2010թ.-ին ՀՀ-ում այնպիսի տնտեսական փոփոխություններ են տեղի ունեցել կամ այնպիսի փոփոխություններ են ծրագրավորվել, որոնց հետևանքով անհրաժեշտություն է առաջացել համապատասխանաբար 11 և 8 անգամ փոփոխությունների ենթարկվել վերը նշված օրենքները: 2016թ.-ի հոկտեմբերի 4-ին ընդունված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք ՀՀ օրենքը (ՀՕ-165-Ն) արդեն իսկ 12 անգամ ենթարկվել է փոփոխությունների, այդ թվում 4 անգամ 2017 և 8 անգամ 2018 թվականին, այդ թվում 5 անգամ ներկա կառավարության օրոք: Չի ընդունվել:
29 23.11.2018 16:40:22 Առաջարկում եմ կամ թվային վերլուծությունների վրա կառուցված հիմնավորումներ ներկայացնել շահութահարկի և եկամտային հարկի դրույքաչափի փոփոխության հետ կապված, կամ հետաձգել փոփոխությունները և կատարել փոփոխությունները հիմնավորելուն նպատակաուղղված ավելի խորը վերլուծություններ և կատարել փոփոխություններ, որոնք հիմնավորված կլինեն թվային վերլուծություններով: Այսպիսի պնդման հիմնավորումները հետևյալն են: Եթե ենթադրենք, որ ներդրման արդյունքում ստեղծվող աշխատատեղերի միջին աշխատավարձը կազմում է ամսական 200000 դրամ (ներդրումների արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերի աշխատավարձերի մեծության մասին խոսելիս պետական պաշտոնյաները սովորաբար նշում են 120000-150000 դրամ), ապա տարեկան հարկի գումարը կազմում է 582000 ՀՀ դրամ [=414000+(2400000-1800000)*28%]: Միասնական դրույքաչափի անցում կատարելու դեպքում եկամտային հարկի գումարը կկազմի 552000 ՀՀ դրամ [=2400000*23%]: Տարբերությունը կազմում է տարեկան 30000 ՀՀ դրամ: 2018թ.-ին ՀՀ կառավարությունը ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մաիսն 12 որոշում է կայացրել (որոնցից 8-ը ներկա կառավարության օրոք), որոնց շրջանակներում ներմուծվող ապրանքների արժեքը կազմել է 25 մլրդ 971 մլն դրամ (ներկա կառավարության օրոք՝ 8 մլրդ 440 մլն դրամ), որի դիմաց պետք է վճարվեր 5 մլրդ 194 մլն դրամ (ներկա կառավարության օրոք ընդունված որոշումների դեպքում՝ 1մլրդ 688 մլն դրամ): 1 մլրդ 688 մլն-ը կազմում է 200000 դրամ ամսական միջին աշխատավարձ ստացող 56268 աշխատողների աշխատավարձից դրույքաչափի նվազեցման արդյունքում խնայվող գումարի մեծությանը հավասար մեծություն: Եթե ՀՀ կառավարությունը որդեգրել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու քաղաքականություն, ինչու է 3 տարով հետաձգում ԱԱՀ գծով վճարվելիք այդպիսի խոշոր գումարները, այլ ոչ շահութահարկի ու եկամտահարկի գծով վճարները: Եթե ազգային տնտեսության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը, ինչու է Հարկային օրենսգիրքն այնպես ընդունել և ՀՀ կառավարությունն 2017թ. հոկտեմբերի 5-ի №1225-Ն որոշմամբ այնպիսի կարգ հաստատել, որով հետաձգում է ոչ թե շահութահարկի և եկամտային հարկի վճարումները, այլ ԱԱՀ գումարների վճարումները: Կարելի՞ է արդյոք ստուգել, թե ինչքանով է ազգային տնտեսությունը ներդրումների համար ավելի պակաս գրավիչ դարձնում ԱԱՀ-ն (ոչ թե շահութահարկի դրույքաչափը): Առանձին ընկերությունների կողմից ԱԱՀ գումարի վճարման ժամկետի հետաձգումը նրանց հարաբերական առավելություն է տալիս այլ ընկերությունների համեմատ և խաթարում է շուկայում մրցակցությանը: Հավասար պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է 3 տարով հետաձգել բոլոր ընկերությունների կողմից վճարվող ԱԱՀ-ն: Ընդունվել է ի գիտություն:
30 24.11.2018 04:36:45 Առաջարկում եմ Հարկային օրենսգրքի հոդված 4-ում ավելացնել ուղղակի հարկ և անուղղակի հարկ հասկացությունների սահմանումները: Եթե ՀՀ կառավարությունը որդեգրել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու քաղաքականություն, ապա քննարկումների, վերլուծությունների և բանավեճերի ընթացքում հաճախ օգտագործվելու են ուղղակի հարկ և անուղղակի հարկ հասկացությունները, ինչի հետ կապված անհրաժեշտտ է, որպեսզի քննարկման և բանավեճի մասնակիցներն ունենան օգտագործվող տերմինների միանման ընկալում: Վերը նշված հասկացությունների օգտագործումը նաև անհրաժեշտ է, քանի որ հոդված հոդված 13-ի 1-ին մասում, հոդված 77-ի 1-ին մասի կետ 2-ում, հոդված 346-ի 10-րդ մասի կետ 5-ում օգտագործվում է անուղղակի հարկ հասկացությունը (ուղղակի հարկ հասկացությունն ընդհանրապես չի օգտագործվում): Քանի որ գրականության մեջ հանդիպել եմ այս հասկացությունների տարբեր սահմանումների, ընդ որում նաև այնպիսին, որ պնդում է, որ որոշ դեպքերում ԱԱՀ-ն կարող է դիտարկվել որպես ուղղակի հարկ, ապա օրենքում ներառելու տեսակետից խորհելու համար առաջարկում եմ դիտարկել հետևյալ դասագրքային ձևակերպումներն ու հիմնավորումները. Самуэльсон և Нордхаус-ի Экономика գրքի 18-րդ հրատարակության ռուսերեն թարգմանության 620-րդ էջում տրվում են հետևյալ սահմանումները. Косвенными налогами являются те, которыми облагаются товары и услуги, они не взимаются напрямую с потребитей. ... Что касается прямых налогов, то ими облагаются непосредственно люди и предприятия Mankiw, N. Gregory, Matthew Charles Weinzierl, and Danny Ferris Yagan. 2009. Optimal taxation in theory and practice. Journal of Economic Perspectives 23(4): 147-174 (հասու է https://dash.harvard.edu/bitstream/handle/1/4263739/Mankiw_OptimalTaxationTheory.pdf?sequence=2 էջում). «Together, the Diamond and Mirrlees (1971) and Atkinson and Stiglitz (1976) results imply that indirect taxation ought to have a simple structure: taxes ought to avoid intermediate goods and be uniform across final goods.» Ընդունվել է ի գիտություն:
31 24.11.2018 04:36:45 Քանի որ արդեն շրջանառվում է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարը, սակայն որևէ փաստաթուղթ շրջանառության չի դրվել, այդ փաստաթուղթը հանրության քննարկմանը ներկայացնելիս առաջարկում եմ հիմնավորումների մեջ ներկայացնել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ քայլը և գնահատել, թե այդ նպատակի տեսակետից արդյոք ՀՀ ՊԵԿ-ն ունի նման ծավալով հայտարարագրեր ընդունելու, ուսումնասիրելու և դրանց ճշտությունը ստուգելու կարողություն (եթե իհարկե գործառույթը ենթադրելու է այդպիսի աշխատանք): Թե՞, առժամանակ հետո, ՊԵԿ-ն ասելու է, որ իր կարողությունները բավարարար չեն այդ աշխատանքը կատարելու համար և իր 2769 աշախատողների թվաքանակը պետք է ավելացնել: Ենթադրում եմ, որ այս առաջարկի դեպքում ստանալու եմ ներկայացված նախագծին չի վերաբերում տեսակի պատասխան, սակայն կարծում եմ, արդեն իսկ քննարկվող և ամենայն հավանականությամբ հետագայում հանրությանը ներկայացվելիք փաստաթղթի որակն էականորեն կբարելավվի, եթե հիմնավորումներում ներկայացվեն նաև այդ հայտարարագրերն ուսումնասիրելու և դրանից հետևող քայլեր կատարելու ՊԵԿ կարողության գնահատականը: Ընդունվել է ի գիտություն:
32 19.11.2018 12:12:43 Շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ, 2019 հունվարի 1-ից Ընդունելի է:
33 22.11.2018 06:31:02 Հարկային օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն շահութահարկ վճարողը ՀԵ-ից նվազեցնում է 55-րդ հոդվածով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը: 01.07.2018թ-ից ՀԴՄ կտրոնի վրա Գնորդի ՀՎՀՀ-ի առկայության դեպքում է միայն ձեռքբերման գծով ծախսը հնարավոր նվազեցնել, սակայն Վաճառողի համար պարտադիր պայման չէ Գնորդի ՀՎՀՀ-ի առկայությունը իր կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնի վրա: Առաջարկում եմ կա՛մ ծախսի հիմնավորման պարտադիր պայման չհամարել ՀԴՄ կտրոնի վրա Գնորդի ՀՎՀՀ-ի առկայության փաստը, կամ Վաճառողին ևս պարտադրել այն: Չի ընդունվել:
34 24.11.2018 03:14:52 Առաջարկում եմ վերանայել նախագծի Հոդված 2-ի 3-րդ կետում կատարած փոփոխության մասով ձևակերպումը: Կարծում եմ այն կատարվել է թերի, որովհետև նախկին ձևակերպմամն մեջ, քանի որ Ա/Ձ չհանդիսացող ֆիզիկական անձանց անդրադարձ չկար, ՛՛ազատվում են՛՛ բառից հետո մասնավերցված էր շահութահարկի և ԱԱՀ-ի համար: Սակայն ֆիզիկական անձը եկամտային հարկ վճարող է և քանի որ եկամտային հարկի մասին խոսք չի գնում, հնարավոր է տարընթերցման տեղիք տա: Ընդունվել է ի գիտություն:
35 26.11.2018 10:44:48 «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ՆԱԽԱԳԾԻ 23-րդ հոդվածի համաձայն՝ 269-րդ հոդված 2-րդ մաս 3-րդ կետ՝ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» կետերով սահմանված դեպքերում գույքի օտարումից ստացվող եկամուտներից և կառուցապատողի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների օտարումից ստացված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից։ Սույն մասում նշված այն դրույթը, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում ֆիզիկական անձանց Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» կետով սահմանված եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից գտնում ենք ճիշտ չէ, կամ պրակտիկայում հարկելը անհնարին է։ Խնդիրը կայանում է նրանում, որ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» կետով սահմանված եկամուտները ֆիզիկական անձանց համար հարկման ենթակա են դառնում այն դեպքերում, երբ տվյալ եկամուտը, ըստ նշված հոդվածի դասակարգվում է որպես ձեռնարկատիրական, այն է՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում։ Ըստ նախագծի շարադրանքի հարկային գործակալը (միկրոձեռնարկատիրության սուբյեկտը) որպեսզի հասկանա արդյո՞ք այդ եկամուտները ֆիզիկական անձանց համար հարկման ենթակա են թե ոչ (դասակարգվում են որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում թե ոչ) պարտավոր է տիրապետելու ստորև ներկայացված տեղեկություններին՝ 1) արդյո՞ք տվյալ հարկային տարում ֆիզիկական անձը նույն տեսակի գույքից օտարում է երկրորդ կամ ավելի թվով անգամ 2) եթե այո, ապա նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) և ձեռքբերումը, և օտարումը արդյո՞ք տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում թե ոչ։ Այսպիսով՝ առաջարկում ենք նախագծից հանել օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված եկամուտները միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից հարկելու դրույթը և թողնել, որպեսզի ֆիզիկական անձինք ինքնուրույն հայտարարագրերն իրենց ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող (ստացման ենթակա)եկամուտները։ Չի ընդունվել:
36 26.11.2018 11:05:41 Ըստ նախագծի միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ մատուցողները։ Անհասկանալի է թե ինչ սկզբունքով են ընտրվել վերը նշված գործունեության տեսակները, որոնք չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, եթե շահութաբերության սկզբունքով, ապա ցանկը թերի է եթե ոչ, ապա խնդրում եմ հիմնավորել ոլորտների ընտրության սկզբունքը, ոչ միայն վերը նշված ոլորտների նաև 267-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով սահմանված ոլորտների ընտրության սկզբունքը։ Ընդունվել է ի գիտություն:
37 28.11.2018 02:30:44 2018.թ-ի հունվարի 1-ից Հարկային Օրենսգրքի փոփոխության արդյունքում նոր պայմաներ են սահմանվել և ԱՏԳԱԱ-3403191000 ծածկագրով ապրանքները ներառվել է 2710 19 710 –2710 19 980 ԱՏԳԱԱ ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների շարքին՝ որպես քսայուղ և 5% մաքսատուրքից ու 20% ԱԱՀ-ից բացի պետք է վճարել 50 % ակցիզային հարկ բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Հաշվարկների ընթացքում հաշվի չեն առնվել մաքսիմալ գները նշված ԱՏԳԱԱ-ուվ ապրանքատեսակների ,քանի որ վճարելով 50% -ը մաքսային ձևակերպումը կարժենա մոտավոր հաշիվ ապրանքագրի և տեղափոխման ծախսերի գումարի 89% և նշված ԱՏԳԱԱ-ով ներմուծվող որակյալ և առանց այն էլ բարձ համաշխարային գին ունեցող ապրանքների գները պետք է բարձրանան մոտավոր 70-80%-ով ,որով մրցակցային ոչ հավասար պայմաններ են սահմանվում նաև խթանում ավելի ցածր որակ ունեցող ապրանքատեսակների ներկրումը ՀՀ տարածք: Բացի այդ պետք է առանձնացնել 2710 և 3403 ԱՏԳԳԱ-ները,քանի որ իրենք իրենց պարունակությամբ ունեն տարբեր բաղադրություն և մինչև 2017թ, Դեկտեմբերի 31-ը գործող օրենսգրքով դրանք առանձնացված էին: 3403-Այլ քսայուղեր,որի բաղադրությունը 70% և ավել նավթ կամ նավթամթերք է,բայց ոչ որպես հիմնական բաղադրիչ: 2710-Նավթ կամ նավթամթերք ,որի բաղադրությունը 70% և ավել նավթ կամ նավթամթերք է,որը նաև հիմնական բաղադրիչն է: Այս հարցը ամիսներ շարունակ բարձրացվել է նախագիծը մշակող մարմնին և այլ գերատեսչություններին,սակայն որևէ փոփոխություն ներառված չէ սպասվող փոփոխություններում: Ընդունվել է ի գիտություն:
home.european_union.image_alt
home.european_union.text