project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.11.2018 01:39:54 | Շուկայի կանոները ուր է՞՞՞ Ոնց հասկանանք ազատականացված շուկայում ինչ պայմաններով պետքա աշխատել՞՞՞՞ Ու լիքը նմանատիպ հարցեր, որոնց պատասխանները չկան ոչ օրենքում, ոչ բացատրության մեջ՞՞՞ |
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է իր ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր՝ այդ թվում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները: Իսկ սույն որոշման նախագծով ամրագրվում են անցումային կարգավորումներ՝ կանոնակարգելու համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մասնակիցների հարաբերությունները՝ ստեղծելով անհրաժեշտ դաշտ վերջիններիս բնականոն գործունեության համար։
|