base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ի N 196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

       Նախագծի փոփոխության համար անհրաժեշտ է իրականացնել ուսումնասիրություններ՝ ըստ գետային ավազանների, ջրային հաշվեկշռի տարրերի ամբողջականությունն ապահովելու համար, մասնավորապես՝ գոլորշիացում, մթնոլորտային տեղումներ, մակերևութային հոսք, խորքային ներհոսք և արտահոսք:

Ելնելով կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքներից, ինչպես նաև ջրային ռեսուրսների վրա անթրոպոգեն ծանրաբեռնվածության աճից,  առաջացել է ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 29-ի «Ըստ գետային ավազանների Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռի տարրերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների ու պաշարների բաշխումը սահմանելու մասին» N549-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու պահանջ։ Այդ ուսումնասիրություններն իրականացնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում իրականացվում են Սևանի և Հրազդանի ջրավազանային տարածքների ջրավազանային կառավարման պլանների մշակման աշխատանքները, որով նախատեսվում է վերանայել վերոնշյալ տարածքների ջրային հաշվեկշիռները:

Բացի այդ, նախատեսվում է մշակել Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը, որի համար բանակցություններ են վարվում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Սահմանված կարգով միջնաժամկետ ծրագրերի հաստատման դեպքում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, կմշակվի Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանը:

Բոլոր ջրավազանային կառավարման տարածքների ջրային հաշվեկշռի տարրերը կամփոփվեն և կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման հավելվածի 8-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել՝ 14 խոշոր գետավազանների ջրային հաշվեկշռի կազմման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման նպատակով։

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք և նրանց դիրքորոշումը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից:

  

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Հայաստանի  Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ 14 խոշոր գետավազանների ջրային հաշվեկշռի կազմման և կիրարկման ապահովմանը:

  • project.old_project_time.text

    10.01.2019 - 01.02.2019

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Юстиция, Здравоохранение, Сельское хозяйство, Շրջակա միջավայր, Энергетика и природные ресурсы, Экономика, Финансовая, Экономическая, Чрезвычайные ситуации, Водное хозяйство

  • project.ministry.title

    Министерство окружающей среды

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6684

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text