project.favorite.title
ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
-
13 - project.vote.yes
-
4 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 18.01.2019 03:00:15 | Համաներումը հոգեբանական ցավոտ հարված է օրենքը հարգող, պետական մտածողություն ունեցող քաղաքացիներին։ Հերթական անգամ մարդիք համոզվում են որ անօրինականությունը ի վերջո շահեկան է։ Օրեենքը չհարգող և վերջինիս պահանջը չկատարող մարդկանց մի խմբի համար <<հաճոյանալը>> ի վերջո հանգեցնելու է համատարած անօրինականության։ Հագե'ք օրենքը հարգող քաղաքացիներին, այլապես կարժանանաք նախորդների ճակատագրին։ |
Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել վարչական պատասխանատվության ենթարկված անձանց գույքի և ֆինանսական միջոցների բացակայությունը:
|
|||
2 | 30.01.2019 03:42:57 | Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, որ <2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից>: Եթե նախագծի ընդունման նպատակը մարդասիրական վերաբերմունքն է, ապա առաջարկում եմ նախագիծը կիրառելի դարձնել <Վարչական իրավախախտումների վերաբերյալ> ՀՀ օրենսգրքի 137.2-րդ հոդվածի բոլոր մասերի նկատմամբ, քանի որ ինչպես հայտնի է, նշված հոդվածի մյուս մասերի հիմքով բռնագանձման ենթակա գործերը ևս բազմաթիվ են: Առաջարկս հիմնավորում եմ ոլորտում պետության կողմից ցուցաբերված բարի կամքի դրսևորման միատեսակ մոտեցման անհրաժեշտությամբ, քանի որ եթե <ներվում> է մի խմբին, ապա պետք է <ներվի> նաև նույն ոլորտի մյուս իրավախախտներին, հակառակ դեպքում կստացվի խտրական մոտեցում: Ընդ որում, նշված հոդվածի մյուս մասերով նախատեսված դրամական սանկցիաները ոչ պակաս ծանր բեռ են քաղաքացիների համար: Այսպիսով, առաջարկում եմ նախագծում ավելացնել նաև հոդվածի մյուս մասերը: |
Ընդունվել է ի գիտություն
|