base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

 Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

  • project.old_project_time.text

    15.03.2019 - 31.03.2019

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Образование и наука

  • project.ministry.title

    Министерство образования, науки, культуры и спорта

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 18317

project.print.title

project.sentences.title

31.03.2019

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված են հիմնական հասակցությունները։ Հաշվի առնելով, որ նախադպրոցական տարիք հասակցությունն արդեն ամրագրված է Նախագծում՝ առաջարկում ենք անհարկի կրկնություններից խուսափելու համար «զարգացման կենտրոն» հասկացության բացատրության մեջից հանել փակագծերում կիրառված (0-6 տարեկան) արտահայտությունը։

31.03.2019

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է «ներառական կրթություն» հասկացությունը։ Ի թիվս այլնի՝ նշվում է մատչելի միջավայրի եւ խելամիտ հարմարեցումների ապահովման միջոցով կրթական գործընթացի ապահովման մասին։ Նախագծում, սակայն, ներառված չեն «մատչելի միջավայր» եւ «խելամիտ հարմարեցումներ» հասկացություններն, ինչն առաջարկում ենք ավելացնել։

31.03.2019

Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի1-ին մասի կետերի հաջորդականությունը խմբագրել, քանի որ բ) եւ գ) ենթակետերը բացակայում են եւ ա) կետից հետո դ) կետն է։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text