base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ

 (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ  ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

   Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

   Չնայած այն հանգամանքին, որ օրենսդրությամբ պահանջվել է դեղերի որոշակի խմբի դուրս գրում և բաց թողում միայն դեղատոմսերով, երկար ժամանակ դրանք իրացվել են առանց դեղատոմսի, բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի: Իրավիճակի կարգավորմանն էր ուղղված «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը և հարակից օրենսդրական փաթեթը, որի համաձայն մշակվեց և հաստատվեց ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-ն որոշումը: Որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում, ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում, ի հայտ եկան մի շարք խնդիրներ և բաց թողումներ: Արդյունքում իրենց դիտողություններն և առաջարկությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու մասնագիտական միությունները, հասարակական կազմակերպությունները, ԱԱՊ և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև պացիենտները: 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Սույն Նախագծի նպատակն է դեղատոմսային  դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի  մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

 

 

  • project.old_project_time.text

    27.03.2019 - 12.04.2019

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 12928

project.print.title

project.sentences.title

09.04.2019

1. Առաջարկվում է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի նախաբանից հանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասին կատարված հղումը, քանի որ նշված իրավահարաբերությունները դուրս են Որոշման նախագծի կարգավորման առարկայի շրջանակից և նույն հոդվածի համաձայն՝ դեղի առևտրային անվանումով դեղատոմսի բացթողնման հիմնավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը:

09.04.2019

2. Անհրաժեշտ է Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը համապատասխանեցնել Որոշման նախագծի N 1 հավելվածի վերնագրին:

09.04.2019

3. Անհրաժեշտ է Որոշման նախագծի N 1 հավելվածի 2-րդ կետը խմբագրել համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերին:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text