base.notification_banner.text
project.favorite.title

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 16.04.2019 19:03:50 «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) 3-րդ հավելվածով նախատեսվում է սահմանել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Նախ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն հրամանով սահմանվել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության կարգը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները, դրանց գործունեության, ինչպես նաև հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, փորձաքննության եզրակացությունների ձևերը» (այսուհետ նաև՝ Կարգ): Կարգի 19-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (այսուհետ՝ նաև ԿԲՀ) բժշկական փորձաքննության մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ԿԲՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը (բժիշկ), անդամները՝ թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար: ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է ՀՀ պաշտպանության նախարարին: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ (այսուհետ նաև՝ Օրենք) հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին: Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում կիրառվում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը: Հետևաբար, Նախագծի 3-րդ հավելվածը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետի պահանջներին: Այնինչ, Նախագծի 3-րդ հավելվածում նշվում է, որ 2019 թվականի ամառային զորակոչին ԿԲՀ-ի անդամ են հանդիսանալու նաև Պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի ավագ սպա և Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Մինչդեռ, Կարգի 19-րդ կետում հստակ նշված է, թե ովքեր կարող են հանդիսանալ ԿԲՀ անդամ, և ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը չի կարող ԿԲՀ անդամ նշանակել ո՛չ ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպա, ո՛չ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ: Առաջարկվում է Նախագծի 3-րդ հավելվածից հանել ՊՆ վերահսկման բաժնի ավագ սպային և առողջապահության նախարարության ներկայացուցչին: Հակառակ պարագայում, ԿԲՀ-ի եզրակացությունների կայացմանը մասնակից կդառնան անձինք, ովքեր դրա իրավասությունը չունեն: Առաջարկությունն ընդունվել է :
2 16.04.2019 19:03:50 Նախագծի 3-րդ հավելվածում նշված չէ, թե ով պետք է լինի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահը, այնինչ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված Կարգի 19-րդ կետով սահմանված է պահանջ, որի համաձայն՝ ԿԲՀ-ն պետք է ունենա նախագահ: Առաջարկում եմ Կառավարության որոշմամբ նշանակել նաև ԿԲՀ-ի նախագահ: Բացի այդ, կարծում եմ ճիշտ կլիներ Նախագծի 3-րդ հավելվածում նույնպես նշվեր ԿԲՀ նախագահի անունը, որպեսզի հարցով հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն ունենային կարծիք հայտնելու տվյալ պաշտոնին նրա համապատասխանության մասին մինչև կառավարության որոշման ընդունելը: Առաջարկությունն ընդունվել է:
home.european_union.image_alt
home.european_union.text