«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՍԵՓԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, 69-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով`
Երևան համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել.
1) Երևան համայնքի կամավոր խնդիրները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սոցիալական աջակցության չափորոշիչները՝ համաձայն N2 հավելվածի:
- Հաստատել կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կամավոր խնդիրները՝ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորություններն են և դրանց լուծումն ապահովում է Երևանի քաղաքապետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Երևան համայնքի կամավոր խնդիրները և սոցիալական աջակցության չափորոշիչները սահմանելու, կամավոր խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետի սեփական լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է:
-
project.old_project_time.text
12.04.2019 - 27.04.2019
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Социальное обеспечение, Территориальное управление и развитие
-
project.ministry.title
Мэрия Еревана
-
project.discussion_date.title
29.04.2019
-
project.discussion_address.title
В ходе общественных обсуждений, которые пройдут 29-го апреля 2019г. в 17.00 в административном здании мэрии Еревана по адресу улица Аргишти 1, состоятся также открытые общественные слушания.
project.views.title 6327
project.print.title