project.favorite.title
В разработке
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 18.06.2019 23:59:19 | Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր 267.2-րդ հոդվածով, որի երեք մասերի սանկցիաներում որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է գույքի բռնագրավումը: Նման կարգավորումը հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումանը, որի համաձայն՝ գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում: Այսինքն, այս պատժատեսակը նշանակելու համար միաժամանակ պետք է լինի 3 պայման՝ ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված լինելը, շահադիտական հանցագործություն լինելը և ծանր և առանձնապես ծանր հանցագործություն լինելը: Առաջարկվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սանկցիաները փաստում են, որ թե՛ 1-ին, թե՛ 2-րդ մասերում նախատեսված արարքները միջին ծանրության հանցագործություններ են (համապատասխանաբար նախատեսում են ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և մեկից չորս տարի ժամկետով): Հետևաբար առաջարկվում է 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «՝ գույքի բռնագրավմամբ» բառերը: |
|
|||
2 | 19.06.2019 04:48:34 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ քրեական օրենսգրքում լրացվող 267.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սանկցիաները՝ գույքի բռնագրավման մասով չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի պահաջներից, որի համաձայն գույքի բռնագրավումը կարող է նշանակվել միայն շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: Իսկ նախագծի 267.2-րդ 1-ին և 2-րդ մասերի հոդվածներով նախատեսված հանցագործությունները ՀՀ քրեական օրեսնսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն չեն հանդիսանում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: |
|