ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
-
7 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Հոդված 1. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-122-Ն oրենքի՝
1) 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Էներգասպառող սարքերի և սարքվածքների էներգաարդյունավետության պիտակավորումն ու պիտակի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով և/կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:»,
2) 8-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3) Պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող ապրանքա-տեսակները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Այդ ապրանքատեսակների խմբերի ցանկը, էներգետիկ բնութագրերի պարտադիր պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
project.old_project_time.text
11.07.2019 - 27.07.2019
-
project.type.title
Закон
-
project.area.title
Энергетика и природные ресурсы
project.views.title 5801
project.print.title