«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով իրականացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումն իրականացվում է թղթային քարտերի և թղթային մատյանների լրացման միջոցով, ինչն էականորեն դժվարացնում է հաշվառման տվյալների հիման վրա վերլուծությունների իրականացումը:
3.Կարգավորման նպատակը և բնույթը
Նշված խնդրին լուծում տալու համար մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումն իրականացնել էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը կիրականացվի միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան՝ էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով:
Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառման տվյալների հիման վրա վերլուծությունը հնարավոր կլինի իրականացնել բավականին արագ (գրեթե առցանց), ինչպես նաև ունենալ ավելի ճշգրիտ վերլուծական տվյալներ:
-
project.old_project_time.text
17.07.2019 - 01.08.2019
-
project.type.title
Pешение
-
project.area.title
Безопасность дорожного движения
-
project.ministry.title
Министерство юстиции
project.views.title 4826
project.print.title