base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

««Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 01.08.2019 02:12:15 Սույն նախագծում առկա են բազում իրավական տեխնիկայի, իրավական տերմինների ու հասկացությունների սխալ կիրառման դեպքեր: Առկա են նաև ՀՀ Սահմանադրությունից չբխող ու "Նորմատիվ իրավական ակտերի" պահանջներին հակասող դրույթներ: Մասնավորապես իրավական ակտերը չեն կարող վերանայվել: Միաժամանակ առկա բազում փոփոխությունների պարագայում նպատակահարմար կլիներ օրենքը կամ դրա առանձին հոդվածներ շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ ներկա տարբերակով այն ավելի նման է խճանկարի, որը օրենքը կիրառողը պետք է ամեն անգամ փորձի ճիշտ հավաքել:
2 13.08.2019 04:00:43 Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասում <<անասնաբուժասանիտարական չափանիշների>> բառերը փոխարինել << կենդանիների առողջությանն ու բարեկեցությանն ուղղված անասնաբուժական, անասնաբուժասանիտարական, զոոհիգիենիկ պահանջների և նորմերի >> բառերով, քանի որ ՀՀ օրենսդրությամբ անասնաբուժասանիտարական չափանիշներ հասկացություն կամ ձևակերպում չկա: Նախագծի 3-րդ հոդվածում նոր խմբագրությամբ առաջարկվող <<արտադրանքը շրջանառության մեջ դնելը>> և <<արտադրանքի շրջանառության դուրս բերում>> հասկացությունները վերանայել, որովհետև նշված հասկացությունների ձևակերպման տրամաբանությամբ առաջանում է հակասություն և տարընկալում. <<շրջանառության դուրս բերումը>> ընկալվում է շրջանառությունից դուրս բերում, այնինչ խոսքը շրջանառության մեջ 1-ին անգամ դնելու մասին է, իսկ մյուս կողմից էլ հակասում է շրջանառության մեջ դնելուն, քանի որ 2 հասկացություններում էլ օգտագործվում է շրջանառություն եզրույթը, սակայն շրջանառության դուրս բերման դեպքում արտադրողի կամ ներմուծողի կողմից մինչև վաճառողին կամ սպառողին հասնելու մասին է խոսքը, որի պարագայում այն շրջանառություն համարել չի կարելի, հետևաբար շրջանառություն ուղղակի նշանակում է շրջանառության մեջ դնել՝ անկախ նրանից առաջին անգամ է, թե բազմակի, հետևաբար անհրաժեշտ է շրջանառության մեջ դնելը հասկացությունը ձևակերպել <<արտադրանքի շրջանառում>> հասկացությամբ, իսկ շրջանառությունից դուրս բերում հասկացության ձևակերպումը վերանայել՝ մինչև սպառողին կամ վաճառողին հասցնելը համարելով շրջանառությանը նախորդող գործողություն:
3 13.08.2019 04:14:55 նախագծի 6-րդ հոդվածում վերանայել <<սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր>> ձևակերպումը՝ Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 5-րդ մասի ձևակերպման և դրա վերաբերյալ դիտողության համաձայն:
4 13.08.2019 04:21:03 Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի <<ա.>> կետով առաջարկվող խմբագրության մեջ հստակեցնել շուկայահանումը, քանի որ պարզ չէ, թե այն շրջանառությունը կամ շրջանառության մեջ դնելն է, թե ենթադրում է այլ բան:
home.european_union.image_alt
home.european_union.text