base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
26 26.08.2019 09:02:05 «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 5. Նախագծով առաջարկվող ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումն արդարացված չէ բազմաթիվ ելակետերի հաշվառմամբ: Սկզբունքորեն նվիրառության սահմանափակումն առանց դա կապելու պաշտոնեական պարտականությունների իրացման փաստի հետ անհամատեղելի է անձի իրավական կարգավիճակի և տվյալ նորմով հետապնդվող նպատակի հետ: Առավելևս, երբ նույն հոդվածը նախատեսում է որոշակի շեմը գերազանցող նվերների ստացման մասին կարգապահական հարցերի հանձնաժողով հայտնելու դատավորի պարտականությունը: Նման պայմաններում խնդրո առարկա մոտեցումն ակնհայտորեն ծայրահեղ է և համահունչ չէ նորմ-հետապնդվող նպատակ-համաչափություն հաջորդական կապի իրավական կառուցակարգին: Պետք է ընդունել, որ դատավորը ևս հասարակության անդամ է և կարող է ստանալ նվերներ այն դեպքում, երբ ողջամտորեն չի ընկալվում, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ, որպիսի չափանիշը նախատեսված է գործող օրենսգրքում։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ բացարձակ արգելքի սահմանումն ընդունելի համարվել չի կարող։ Չի ընդունվել:
27 26.08.2019 09:02:41 «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 7. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի թեկնածուին վերաբերող պահանջները բացարձակապես որոշակիացված չեն, ինչը բնականաբար, կարող է հիմքեր ձևավորել վարչական անհարկի հայեցողության դրսևորման համար: Հետևապես, անհրաժեշտ է օրենսդրորեն որոշակի չափանիշներ առաջադրել այդ թեկնածուների համար՝ նկատի ունենալով նշված հանձնաժողովի կարևոր գործառութային առաքելությունը: Առավել ևս, երբ նրանց ընտրությունը, համաձայն նախագծի եզրափակիչ և անցումային դրույթների իրականացվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Ընդունվել:
28 26.08.2019 09:09:23 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրա հիմնավորման համաձայն (այսուհետ՝ Նախագիծ)՝ «2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը պարունակում է կոռուպցիայի կանխարգելման որոշ մեխանիզմներ, սակայն այդ մեխանիզմները, ոլորտի զարգացման համատեքստում, շարունական փոփոխությունների կարիք ունեն՝ հաշվի առնելով օրենքի կիրառման արդյունքում գործնականում առաջացող խնդիրները»: Ընդհանուր առմամբ համակարծիք լինելով վերոգրյալի հետ, հարկ ենք համարում նշել, որ հակակոռուպցիոն ոլորտում «շարունակական փոփոխությունների կարիք ունենալը» ոչ թե պայմանավորված է միայն կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների անկատարությամբ, այլև կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ համակարգերի բացակայությամբ: Ավելին, սույն նախագծով ևս այս հարցին ինստիտուցիոնալ մակարդակում լուծում չի տրվում: Խոսքը գնում է այն մասին, որ ներկայումս մշակվող հակակոռուպցիոն նոր ռազմավարությամբ նախատեսվում է, որ պետք է ընդլայնվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործառույթները՝ 5-ը դարձնելով 13, մինչդեռ վերոնշյալ նախագծով Հանձնաժողովի լիազորությունները ավելացվում են ընդհամենը 3-ով: Ակնհայտ է, որ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնին պետք է վերապահվեն ոչ միայն մոնիթորինգի գործառույթները, այլ նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի կազմման, հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման իրականացման, հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ու դրանց համակարգման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն օժանդակության խնդիրները: Հանձնաժաղովը պետք է ապահովվի հակակառուպցիոն քաղաքանության մշակման և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բոլոր գործիքներով, բացառությամբ նախաքննական և օպերատիվ-հետախուզական գործառնությունների իրականացման, ինչը նախագծում արված չէ: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու կոնտեքստում մշակված երկու իրավական ակտերի նախագծերում առկա են հակասություններ և ապահովված չէ սիներգիա: Առաջարկում ենք ապահովել օրենքի և հակակոռուպցիոն ռազմավարության նախագծերի միջև սիներգիան և օրենքի նախագծում ներառել ռազմավարությամբ Հանձնաժողովին վերապահվող գործառույթների ամբողջական ցանկը: Չի ընդունվել։
29 26.08.2019 09:09:51 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 2. Նախագծի համաձայն՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի՝ Հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ գործող կարգավորումները բավականին խրթին են և, գործնականում, խոչընդոտել են Հանձնաժողովի կազմավորման գործընթացին: Անդրադառնալով Հանձնաժողովի կազմավորման գործընթացի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքին՝ հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի 4-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ 2018 թվականի զեկույցով (այսուհետ՝ Զեկույց) արձանագրվել է, որ Մոնիթորինգ իրականացնող թիմը մտահոգված էր՝ տեղեկանալով, որ մարմնի ստեղծման և Մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի շուրջ տարաձայնություններ կան։ Մասնավորապես, Մոնիթորինգի թիմի այցելության ժամանակ մի խումբ հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել Մրցութային խորհրդի անդամների առաջադրման և ընտրության գործընթացի, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական կարողությունների վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու Հանձնաժողովի ձևավորման կարգը՝ միաժամանակ ամրապնդելով Հանձնաժողովի գործիքակազմը.»: Հարկ ենք համարում արձանագրելու, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգի 4-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ 2018 թվականի զեկույցին կատարված հղումը թերի է և միակողմանի: Մասնավորապես, զեկույցում նշվում է նաև. «Այդուհանդերձ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մրցութային խորհրդի ընտրության գործընթացը համարում է բաց և թափանցիկ»: Այնուհետև, զեկույցում տեղ գտած վերոնշյալ դիտարկումներն ուսումնասիրելով ՏՀԶԿ-ն Հայաստանին առաջարկել է. «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից»։: Այսպիսով պարզ է դառնում, որ նախագծում որպես հիմնավորում զեկույցից մեջբերված հատվածը թերի է, միակողմանի, մանիպուլյատիվ և ոչ օբյեկտիվ, ինչպես նաև չի արտացոլում զեկույցով Հայաստանին տրված ամբողջական հանձնարարականը: Առաջարկում ենք խմբագրել նախագծի հիմնավորման նշյալ հատվածը և ներկայացնել Հանձնաժողովի կազմավորման վերաբերյալ գործող կարգավորումների խրթին լինելու փաստը հաստատող պատշաճ իրավական հիմնավորումներ: Չի ընդունվել։
30 26.08.2019 09:10:11 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 3. Կարևորելով Հանձնաժողովի ձևավորման ապաքաղաքական, անկողմնակալ և չեզոք գործընթացը՝ հարկ ենք համարում նշել հետևյալը. նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներով սահմանված կարգավորումների համաձայն՝ (...) Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորում է Ազգային ժողովը՝ Կառավարության, Ազգային ժողովի խմբակցությունների, Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուներից՝ համապատասխանաբար 6 տարի, 4-ական տարի և 3 տարի պաշտոնավարման ժամկետներով, ինչը խիստ մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ Հանձնաժողովի առաջին կազմը ձևավորվում է ոչ մրցութային կարգով՝ քաղաքական միջամտության հնարավոր ռիսկերով: Իսկ նախագծով մրցութային խորհրդի կազմավորմանը վերաբերող օրենսդրական կառուցակարգը կիրառելի է համարվում ոչ թե անմիջապես, այլ միայն 2021 թվականի հունվարի 1-ից: Նման իրավակարգավորումը որևէ կերպ չի ապահովում հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի կազմավորման նոր տրամաբանություն և փոլիսոփայություն, ինչն էականորեն խնդրահարույց է: Ակնհայտ է, որ ի սկզբանե հարկավոր է հնարավորության սահմաններում ձեռնամուխ լինել հանձնաժողովի կազմավորման համար սահմանված մրցութային կարգի կենսագործմանը: Հիշյալը բխում է ինչպես վերը նշված ՏՀԶԿ հանձնարարականից՝ «Ապահովել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունն ու օբյեկտիվությունը, որը զերծ կլինի ցանկացած միջամտությունից, ներառյալ՝ քաղաքական, և որ գործընթացը կդիտվի որպես օբյեկտիվ հասարակության լայն շերտերի կողմից», այնպես էլ Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարությունից, ըստ որի՝ հակակոռուպցիոն գործակալությունների ղեկավարները պետք է նշանակվեն մի գործընթացի միջոցով, որն ապահովում է նրանց ապաքաղաքական դիրքորոշումը, անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը: Առաջարկում ենք անցումային և եզրափակիչ դրույթներից հանել Հանձնաժողովի առաջին կազմի ձևավորման ոչ մրցութային կարգը և երաշխավորել Հանձնաժողովի անդամների ընտրության անկախ, ապաքաղաքական, չեզոք և անկողմնակալ գործընթացը: Ընդունվել է ի գիտություն։
31 26.08.2019 09:10:28 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 4. Առաջարկվող կարգավորմամբ Խորհուրդը կազմված է լինելու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ), Ազգային ժողովի խմբակցությունների կողմից նշանակված մեկական անդամներից: Հարկ ենք համարում նշել, որ Օրենքի նոր նախագծին կից հիմնավորում չի ներկայացվել, թե ինչ հիմքերով են ընտրվել Խորհրդի անդամներին նշանակող մարմինները: Խորհրդի կազմում ՄԻՊ-ից և ԲԴԽ-ից ներկայացուցիչներ ունենալն ինքնին դրական քայլ է, ավելին՝ այն բխում է հենց Կոալիցիայի առաջարկություններից (Կոալիցիան, մասնավորապես առաջարկել էր՝ հաշվի առնելով Հայաստանում սահմանադրական դատարանի շուրջ առաջացած խնդիրները, Խորհրդի անդամ հանդիսացող ՍԴ ներկայացուցչին փոխարինել ԲԴԽ ներկայացուցչով), սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ն կազմված է տասն անդամից, այսինքն ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, հետևաբար, անհասկանալի է, թե ինչու է ԲԴԽ նախագահին վերապահվում Խորհրդի կազմում անդամ առաջադրելու իրավունքը: Առաջարկում ենք, որ ԲԴԽ-ն Խորհրդում իր ներկայացուցչին ընտրելիս առաջնորդվի համախոհության սկզբունքով և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան հանդես գա որպես կոլեգիալ, ոչ թե միանձնյա մարմին: Ընդուվել է։
32 26.08.2019 09:10:45 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 5. Առաջարկվող կարգավորմամբ Խորհրդի հինգ անդամներից երեքին նշանակում են ԱԺ խմբակցությունները՝ հաշվի առնելով, որ ներկայումս ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների թիվը երեքն է: Արդյունքում ստացվում է, որ Խորհրդի անդամների թվաքանակը հարմարեցված է գործող Աժ կազմում ընդգրկված քաղաքական ուժերի թվաքանակին: Նման մոտեցումը, հետագայում, կարող է բարդություններ առաջացնել։ Օրինակ՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների թվաքանակի փոփոխության հետևանքով պետք է փոխվի նաև Խորհրդի անդամների թվաքանակը, որը կխոչընդոտի Խորհրդի բնականոն գործունեությունը (օրինակ՝ քվեարկություն, նիստերի անցկացում)։ Իր հերթին, խորհրդի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն կառաջանա օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ: Բացի այդ, Հանձնաժողովի գործունեությունը քաղաքական միջամտությունից զերծ պահելու տեսանկյունից անհրաժեշտ է, որ իշխող քաղաքական ուժը Հանձնաժողովի գործունեության վրա ազդեցություն ունենալու լծակներով օժտված չլինի, այլապես կխախտվի Հանձնաժողովի անկախության սկզբունքը: Առաջարկում ենք բացառել Խորհրդում ԱԺ 3 խմբակցություններին անդամ առաջադրելու իրավունքի տրամադրումը, փոխարենն անհրաժեշտ է ընթացակարգ սահմանել, որի համաձայն Խորհրդում անդամ առաջադրելու իրավունքը կտրամադրվի ընդդիմադիր խմբակցություններին: Չի ընդունվել։
33 26.08.2019 09:11:02 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ Չի ընդունվել։
34 26.08.2019 09:11:35 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 8. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը բարձրագույն տնտեսագիտական կրթություն: Գտնում ենք, որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ և նախագծով Հանձնաժողովին վերապահվող նոր լիազորությունների արդյունավետ իրականացումը ենթադրում է նեղ մասնագիտական՝ իրավաբանական գիտելիքներ, օրինակ՝ ՄԻԵԴ որոշումների խախտման հիմքով կարգապահական վարույթի հարուցում, առանձին դեպքերում Հանձնաժողովի անդամի կողմից անմիջապես ԲԴԽ-ին միջնորդության զեկուցում և այլն, որոնք բացառապես իրավաբանական աշխատանք են: Այս իրողության հաշվառմամբ՝ առաջարկում ենք նախատեսել հանձնաժողովի անդամների մեծ մասի (5 անդամներից 4-ի դեպքում) իրավաբանական բարձրագույն կրթություն ունենալու պահանջը: Չի ընդունվել։
35 26.08.2019 09:11:49 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 9. Նախագծով խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության կարգ չսահմանելը: Եթե սույն նախագծի հեղինակները Հանձնաժողովի առաջին կազմի նախագահին նշանակելու գործընթացը պատկերացնում են այն կարգավորումներով, որոնք նախատեսված են Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, գտնում ենք, որ հիշյալ նախագիծը շարունակվում է գնահատվել որպես խնդրահարույց (այս նախագծի վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուիպցիոն կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որի կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://armla.am/44019.html) և Նախագծի հեղինակները չպետք է առաջնորդվեն դրանով և Հանձնաժողովի նախագահի ընտրության իրավունքը պետք է վերապահվի կոլեգիալ մարմնին՝ Հանձնաժողովին ընդանուր ձայնի մեծամասնությամբ: Նմանատիպ մեխանիզմի ներդրումը Հանձնաժողովին զերծ կպահի քաղաքականացվելու վտանգից և այս փուլում որոշակի առումով կերաշխավորի Հանձնաժողովի ձևավորման վերջնական փուլի անաչառ գործընթացը: Չի ընդունվել:
36 26.08.2019 09:13:37 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ։ 9. Նախագծով խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի ընտրության կարգ չսահմանելը: Եթե սույն նախագծի հեղինակները Հանձնաժողովի առաջին կազմի նախագահին նշանակելու գործընթացը պատկերացնում են այն կարգավորումներով, որոնք նախատեսված են Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, գտնում ենք, որ հիշյալ նախագիծը շարունակվում է գնահատվել որպես խնդրահարույց (այս նախագծի վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուիպցիոն կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որի կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://armla.am/44019.html) և Նախագծի հեղինակները չպետք է առաջնորդվեն դրանով և Հանձնաժողովի նախագահի ընտրության իրավունքը պետք է վերապահվի կոլեգիալ մարմնին՝ Հանձնաժողովին ընդանուր ձայնի մեծամասնությամբ: Նմանատիպ մեխանիզմի ներդրումը Հանձնաժողովին զերծ կպահի քաղաքականացվելու վտանգից և այս փուլում որոշակի առումով կերաշխավորի Հանձնաժողովի ձևավորման վերջնական փուլի անաչառ գործընթացը: Չի ընդունվել:
37 26.08.2019 14:09:20 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 1. Բովանդակային իմաստով խնդրահարույց է Նախագծով առաջարկվող դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում առաջարկվող փոփոխությունը, որն, ըստ էության, գրեթե ամբողջությամբ կրկնում է ներկայումս գործող օրինադրույթը: Հետևապես, բացարձակապես անիմաստ է դրա ներառումը Նախագծի մեջ: Ընդունվել է:
38 26.08.2019 14:09:20 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 2. Մտավախություն է առաջացնում նաև դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 16-րդ կետով առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվել է դատավորի պարտականությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութերը: Բանն այն է, որ վկայակոչված օրինադրույթը որևէ կերպ չի հստակեցնում՝ ո՞ր փոփոխությունն է ենթակա հայտարարագրման դատավորի կողմից, չի նախատեսում դրա որոշման որևէ չափորոշիչ: Արդյունքում խնդրո առարկա իրավակարգավորումն իրականում կարող է պարզապես անհարկի վարչարարության իրականացման հիմքեր ձևավորել, որը բացարձակապես արդարացված չէ: Հետևապես, անհրաժեշտ է լրացուցիչ իրավադրույթով բացահայտել «գույքի փոփոխություն» եզրի հասկացութային բովանդակությունը: Ընդունվել է ի գիտություն:
39 26.08.2019 14:09:20 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 3. Անհասկանալի է Դատական օրենսգիրք 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 10-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելու տրամաբանությունը: Դրանք վերաբերում են դատավորի վարքագծի այնպիսի կանոններին, ինչպիսիք են՝ Բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ. Ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը. դատական նիստերը վարել պատմուճանով: Ընդունվել է ի գիտություն:
40 26.08.2019 14:10:48 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 4. Որևէ էական, բովանդակային փոփոխություն չեն առաջացնում նաև Նախագծով առաջարկվող Դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի 14-րդ և 18-րդ կետերով առաջարկվող փոփոխությունները: Ինքնաբացարկի դեպքերում դրանք բացահայտելու պարտականությունն, այսպես թե այնպես, նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մաս), ուստիև այս մասով լրացուցիչ իրավակարգավորման անհրաժեշտությունը բացակայում է: Չի ընդունվել:
41 26.08.2019 14:10:48 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 5. Նախագծով առաջարկվող ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումն արդարացված չէ բազմաթիվ ելակետերի հաշվառմամբ: Սկզբունքորեն նվիրառության սահմանափակումն առանց դա կապելու պաշտոնեական պարտականությունների իրացման փաստի հետ անհամատեղելի է անձի իրավական կարգավիճակի և տվյալ նորմով հետապնդվող նպատակի հետ: Առավելևս, երբ նույն հոդվածը նախատեսում է որոշակի շեմը գերազանցող նվերների ստացման մասին կարգապահական հարցերի հանձնաժողով հայտնելու դատավորի պարտականությունը: Նման պայմաններում խնդրո առարկա մոտեցումն ակնհայտորեն ծայրահեղ է և համահունչ չէ նորմ-հետապնդվող նպատակ-համաչափություն հաջորդական կապի իրավական կառուցակարգին: Պետք է ընդունել, որ դատավորը ևս հասարակության անդամ է և կարող է ստանալ նվերներ այն դեպքում, երբ ողջամտորեն չի ընկալվում, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ, որպիսի չափանիշը նախատեսված է գործող օրենսգրքում։ Մինչդեռ, առաջարկվող կարգավորմամբ բացարձակ արգելքի սահմանումն ընդունելի համարվել չի կարող։ Չի ընդունվել:
42 26.08.2019 14:10:48 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 6. Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի առաջարկվող խմբագրության վերջնամասում առկա է խմբագրական վրիպակ՝ «հոդված» բառի կրկնակի կիրառմամբ՝ «սույն հոդվածի 7-րդ հոդվածում»: Անհրաժեշտ է կիրառել «սույն հոդվածի 7-րդ հոդվածում» բառերը: (Նախագծի 10-րդ հոդված) Ընդունվել է:
43 26.08.2019 14:12:13 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 7. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվող էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի թեկնածուին վերաբերող պահանջները բացարձակապես որոշակիացված չեն, ինչը բնականաբար, կարող է հիմքեր ձևավորել վարչական անհարկի հայեցողության դրսևորման համար: Հետևապես, անհրաժեշտ է օրենսդրորեն որոշակի չափանիշներ առաջադրել այդ թեկնածուների համար՝ նկատի ունենալով նշված հանձնաժողովի կարևոր գործառութային առաքելությունը: Առավել ևս, երբ նրանց ընտրությունը, համաձայն նախագծի եզրափակիչ և անցումային դրույթների իրականացվելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: Ընդունվել է:
44 26.08.2019 14:12:13 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 8. Դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող փոփոխությունն առաջացնում է խնդրո առարկա նորմի մեկնաբանման հետ կապված լրացուցիչ խնդիրներ այն իմաստով, որ դրա խմբագրությամբ պարզ չէ նիստերի դռնբաց լինելու համար անպայման պահանջվում է արդյոք ԲԴԽ անդամի կամ դատավորի միջորդությունը: Հստակեցված չէ նաև այդ միջնորդության նշանակությունը համապատասխան որոշման կայացման համար: Չի ընդունվել:
45 26.08.2019 14:12:13 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 9. Խնդրահարույց է նաև Դատական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչելն այն պարագայում, երբ դրանում նախատեսվում է դատարանի իրավազորության հետ կապված չափազանց կարևոր դրույթ, որի համաձայն՝ Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: Նշված դրույթն էական երաշխիք է Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան հանդես գալու պարագայում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորին իրավական լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու իմաստով: Մինչդեռ, դրա գործողության դադարեցումը, մեր համոզմամբ, որևէ կերպ հիմնավորված չէ: Ընդունվել է:
46 26.08.2019 14:12:13 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 10. Որևէ տեսակետից հիմնավոր չէ նաև դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով առաջարկվող փոփոխությունն առ այն, որ դատավորին և ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ որոշումների ընդունման համար պահանջվող ձայների համամասնությունն էականորեն տարբերվում է այլ որոշումների դեպքում պահանջվող համամասնությունից: Ընդ որում, բացարձակապես հիմնավորված չէ նման տարբերակիչ համամասնություն ապահովելու գաղափարական ելակետերը: Ընդունվել է ի գիտություն:
47 26.08.2019 14:14:29 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 11. Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող փոփոխությունը ևս որևէ կերպ համարժեք հիմնավորված չէ: Սկզբունքորեն անընդունելի է դատավորների տարիքային շեմի նվազեցումը և պահանջվող աշխատանքային ստաժի իջեցումը: Սա մասնագիտական աշխատանք է, որն անպայմանորեն ենթադրում է նաև որոշակի կենսափորձի ու աշխատանքային առավել պատկառելի կենսագրության առկայություն: Մեր կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությամբ պարզվեց (միջազգային փորձի ուսումնասիրությունը ներառող փաստաթուղթը 26.08.2019թ.-ին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն), որ երկրների գերակշիռ դեպքում տարիքային ցենզը հասնում է մոտ 30-ի, իսկ այն երկրներում, որտեղ սահմանված է 25-ը՝ միևնույն ժամանակ ամրագրված են լրացուցիչ պայմաններ, ինչպես օրինակ՝ 5 տարվա աշխատանքային ստաժի առկայությունը կամ այլ պայմաններ։ Պետք է նաև նկատի ունենալ, որ գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ դատավորի հավակնորդի թեկնածուին ներկայացվող մասնագիտական աշխատանքի փորձառության ժամկետը հավասարեցվում է դատավորի օգնականի թեկնածուի համար ներկայացվող մասնագիտական աշխատանքի փորձառության ժամկետին, ինչն ակնհայտ է, որ ընդունելի համարվել չի կարող։ Հետևապես, նման իրավակարգավորումն իրականում ավելի շատ առաջացնում է խնդիր, քան հավակնում լուծել ոլորտում առկա իրական մարտահրավերները: Չի ընդունվել:
48 26.08.2019 14:14:29 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 12. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ կառուցակարգերում որևէ նոր բան չի ավելացնում «ակնհայտ ու կոպիտ» բառերի փոխարինումը «դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ» բառերով: Ըստ էության, այն դարձյալ ենթադրում է հայեցողական ու անորոշ գնահատում ու սկզբունքորեն չի համադրվում իրավական որոշակիության գաղափարի հետ: Այդ համատեքստում պետք է նկատի ունենալ, որ կարգապական նորմերի ամեն մի խախտում չէ, որ կարող է կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ, այլ միայն այնպիսի խատումները, որոնք կարող են վտանգի տակ դնել դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքները: Գործող օրենսդրական կարգավորման դեպքում սահմանված՝ «ակնհայտ ու կոպիտ» չափանիշը հնարավորություն է տալիս որոշակիացնելու կարգապահական պատասխանատվության քննարկվող հիմքը։ Մինչդեռ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման պարագայում ստացվում է, որ նյութական կամ դատավարական նորմի ցանկացած խախտում կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության։ Այն որևէ կերպ համադրելի չէ նաև հանրային վստահության վրա հիմնված դատական իշխանություն ձևավորելու ՀՀ Կառավարության տեսլականի հետ: Պետք է նկատի ունենալ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը չպետք է հանգեցնի դատավորի անկախության սկզբունքի նկատմամբ միջամտության։ Այդ սկզբունքն ամրագրված է մի շարք միջազգային պայմանագրերում և կոնվենցիաներում: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Տարիների ընթացքում մի շարք իրավական փաստաթղթեր են ընդունվել, որոնք կոչված են եղել երաշխավորելու դատավորների անկախությունը և անաչառությունը և կանխարգելելու դատարանների գործունեության վրա անհարկի ազդեցությունները։ Ընդունվել է մասնակի:
49 26.08.2019 14:14:29 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 13. Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի առաջարկվող խմբագրությունն ակնհայտորեն ավելի անորոշ է դարձնում քննարկվող իրավակարգավորումը, քան առկա է այն այս պահին: Դրանում որպես էական խախտումը բացահայտող հատկանիշներ նախատեսվել են այնպիսիք, ինչպիսիք են մարդու իրավունքների հիմնարար խախտումը կամ դատական իշխանության հեղինակազարկումը՝ այնպիսի հասկացություններ, որոնք բացարձակ անորոշ են դատավորի իրավունքների հետագա համարժեք պատշպանության տեսակետից: Չի ընդունվել:
50 26.08.2019 14:14:29 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: 14. Նույն դատողությունը վերաբերում է նաև վարքագծի կանոնների խախտմանը վերաբերող ձևակերպմանը, որը որպես կարգապահական պատասխանատվության կիրառման անհրաժեշտ պայման՝ նախատեսում է ոչ միայն դրանց խախտման փաստն ինքնին, այլ նաև դատավորի կարգավիճակի հետ այդ խախտման անհամատեղելիությունը, ինչը դարձյալ առաջացնում է լրացուցիչ գնահատման խնդիր: (Նախագծի 142-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ ենթակետ): Չի ընդունվել:
home.european_union.image_alt
home.european_union.text