base.notification_banner.text
project.favorite.title

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2019 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1675-Ն ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 1675-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ձև 1-ում նախատեսված պայմանագրում կատարել հետևյալ լրացումները.

1) 1.2.2-րդ կետում «վկայական» բառից հետո լրացնել «կամ այդ ծրագիրն անցած լինելու մասին ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք» բառերը.

2) 5.2.2.6-րդ կետում «առողջական վիճակով» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված այլ հանգամանքներով» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    14.08.2019 - 30.08.2019

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Безопасность

  • project.ministry.title

    Министерство обороны

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5013

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text