29.08.2019
Նախագծում համարակալումը սխալ է արված: Առաջարկվում ենք փոփոխել՝ հետագա խառնաշփոթից խուսափելու համար։ Ներքոնշյալ առաջարկություններն արվել են առկա համարակալման հիմքով։
В разработке
7 - project.vote.yes
0 - project.vote.no
Նախագիծը կարգավորելու է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները: Մինչ այժմ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք տնային պայմաններում խնամքի ծառայություններ չէին ստանում, քանի որ հոգեկան հիվանդությունները ընդգրկված են խնամքի ծառայությունների համար սահմանված հակացուցումների ցանկում, իսկ մասնագիտացված տնային խնամքի ծառայություն չկար: Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 50 մարդ, ինչը կնպաստի և նրա ընտանիքի սոցիալական ու բարոյա-հոգեբանական վիճակի բարելավմանը, և կկանխարգելի անձանց մուտքը հաստատություններ և կնպաստի անձի սոցիալականացմանն ու համայնքում ապրելու իր իրավունքի իրացմանը: Ծառայությունը կմատուցվի մրցակցային սկզբունքով, մրցույթում հաղթած կազմակերպության կամ կազմակերպությունների կողմից:
project.old_project_time.text
19.08.2019 - 03.09.2019
project.type.title
Pешение
project.area.title
Социальное обеспечение
project.ministry.title
Министерство труда и социальных вопросов
project.views.title 7233
project.print.title29.08.2019
Նախագծում համարակալումը սխալ է արված: Առաջարկվում ենք փոփոխել՝ հետագա խառնաշփոթից խուսափելու համար։ Ներքոնշյալ առաջարկություններն արվել են առկա համարակալման հիմքով։
29.08.2019
Նախագծի նպատակն է՝ «նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը»: Նման ձևակերպումը թիրախավորում է միայն այն մարդկանց, որոնք ունեն ընտանիք: Այս շրջանակից դուրս են մնում ընտանիք չունեցող կամ ընտանիքից հեռու գտնվող միայնակ անձինք: Առաջարկվում է «ընտանիք» բառը փոխարինել «անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու» իրավունքի իրացմամբ, ինչն ամրագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիայի Հոդված 19-ով, որի «բ» կետով սահմանվում է ներտնային աջակցություն ստանալու հնարավորությունը։
29.08.2019
Նախագծի վերնագրում նշված է «հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած ․․․», հետևաբար, Նախագիծը վերաբերում է ոչ միան հոգեկան առողջության խնդիրներ, այլ նաև՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց։ Սակայն նպատակի սահմանման մեջ, ինչպես նաև 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ և 7-րդ կետերում նշված չէ «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։ Առաջարկում ենք վերոնշյալ կետերում հավելել «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։