base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 19.08.2019 10:23:41 Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է 2019 թվականի հուլիսի 12-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած հարաբերությունները շարունակվելու են կարգավորվել հակասահմանադրական ճանաչված իրավանորմերով։ Մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը ծագած իրավահարաբերությունները կարգավորվել են տվյալ իրավահարաբերությունների ծագման օրվա դրությամբ գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք): Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունները արդեն կկարգավորվեն քննարկվող նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով, այսինքն` նախագիծն ընդունվելուց հետո կենսաթոշակ նշանակելու համար դիմումի հետ կարող է ներկայացվել նաև մինչև 2019 թվականի հուլիսի 12-ը տրված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի` հաշմանդամության պատճառական կապի մասին որոշման քաղվածքը:
2 20.08.2019 03:04:34 Իսկ զին ծառայության ընթացքում ձեռք բերված հիվանդության վերաբերյալ ուղղում չկա: Հոդվածում նշված է միայն վնասվածքը Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմաբ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Ըստ այդմ, Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ արդեն իսկ կարգավորվում է, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է և' զինվորական ծառայության ընթացքում, և' զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո իրավասու պետական մարմնի կողմից հիվանդության, խեղման, վնասվածքի պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու դեպքում:
3 20.08.2019 09:52:02 Առաջարկում եմ նաև զինծառայողների կենսաթոշակների վերաբերյալ օրենքների փոփոխությունները քննարկելու դեպքում, նաև հաշվի առնել զոհված զինծառայողների այրիների թոշակի անցնելուց լինեն առավելություններ ։ Զոհված զինծառայողների այրիների համար կենսաթոշակային օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ: Այսպես` զոհվածի ընտանիքին տրվում է պարգևավճար, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու կամ հաշմանդամ ճանաչվելու դեպքում, բացի իրենց կենսաթոշակից, պարգևավճար է տրվում նաև զոհվածի այրուն, ինչպես նաև ծնողներին: Ըստ այդմ, Օրենքով այլ արտոնություն սահմանելը նպատակահարմար չէ:
home.european_union.image_alt
home.european_union.text