project.favorite.title
В разработке
««ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 20.08.2019 06:24:09 | 1-ին հոդվածը չի բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերում փոփոխություններ կատարելու սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի համարակալումները չեն բխում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին: 1.1-ին հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ հայտնում ենք, որ որևէ անձ պարտավոր չէ անվճար տրանսպորտային ծառայություններ մատուցել: Այս առումով նորից հայտնում ե, որ նշված սկզբունքն արդեն 20 տարի չի կիրառվում ՀՀ-ում: Արտոնությունների փոխարեն անձանց վճարում են տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գումարներ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույնը վերաբերվում է զեղջով դեղեր գնելու իրավունքին: |
1. Առաջարկությունն ընդունվել է. Հոդված 1.1-ի համարակալումն ուղղվել է և այն համապատասխանեցվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ իրավական ակտերի համարակալումների համար սահմանված կարգին:
2. Ներկա դրությամբ տրանսպորտային սպասարկման արտոնությունը գործում է որոշակի սոցիալական խմբերի համար, մասնավորապես՝ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, բռնադատվածները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, զինծառայողները, ծերանոցների և մանկատների խնամվողներն անվճար օգտվում են պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտից (բացառությամբ՝ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմեքենաների), ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենից՝ տրանսպորպորտով անվճար երթևեկելու վկայականով, որը տրամադրում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (նախկինում՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը):
|