07.10.2019
Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է
5 - project.vote.yes
3 - project.vote.no
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայությունները, աշխատանքները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:
project.old_project_time.text
26.09.2019 - 11.10.2019
project.type.title
Pешение
project.area.title
Государственные доходы
project.ministry.title
Комитет государственных доходов
project.views.title 5610
project.print.title07.10.2019
Նպատակը անհասկանալի է եթե դա արվում է հարկման նպատակով ապա դա առանց այդ էլ հստակ է կատարված փոխանցումը համարվում է եկամուտ չհանձնված ապրանքը ծախս չի դիտվում իսկ եթե չվճարվածի դիմաց չհանձնվածը համարենք եկամուտ դա անբարոյականություն է
27.09.2019
Նախագծի անհրաժե՛շտությունն իրականում բացակայում է: Բանն այն է, որ նախագծում նշված ապրանքներն, աշախատնքներն ու ծառայությունները օրենսդրության ու ՀՀ Հարկային օրենսգրքի ճիշտ մեկնաբանման ու կիրառման դեպքում, այսպես թե այնպես չպետք է դիտարկվեն որպես եկամտային հարկով հարկման ենթակա անհատույց ստացված ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ, իսկ հակառակ մեկնաբանությունը (երբ վերջիններս դիտարկվում են, որպես հարկման ենթակա անհատույց ստացված ակտիվներ) օրենքի ծայրահեղ տառացի մեկնաբանման հետևանք է: Հսկիչ գնում իրականացնող աշխատակիցները նշված աշխատանքները, ծառայությունները կամ ապրանքները ստանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում՝ ամենևին չունենալով դրանց կարիք: Այդպիսի կարիք ունենալու դեպքում վերջիններս այն պարզապես կգնեին և ողջամիտ չէ կարծելը, թե հսկիչ գնում կատարող աշխատակիցները որևէ ապրանք ծառայություն կամ աշխատանք անհատույց ստանալու համար չեն գնում դրանք և սպասում են մինչ կլինի համապատասխան հսկիչ գնման հանձնարարագիր և երջանիկ պատահականությամբ էլ վերջիններս կլինեն այդ հանձնարարագրում նշված գնում կատարող անձինք: Նման որոշման ընդունումը բացասական հետևանքներ իհարկե չի ունենա: Պարզապես այսպիսի նպատակադրումներով մեծ ծավալի իրավական ակտերի ընդունումը անհարկի ծանրաբեռնում է ՀՀ իրավական դաշտը: