29.05.2017
1. Որոշման նախագծի Հավելված 1-ի «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները, օգտագործելի, ռազմավարական և ազգային ջրային պաշարները» բաժնի 4-րդ և 5-րդ կետերում նշված է, որ 2016թ. դրությամբ ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործումը՝ ըստ գույքագրման և հաշվառման տվյալների, գնահատվել է շուրջ 1670.0 մլն. մ3/տարի: Նույն ծավալը տրված է նաև իրավական ակտի հիմնավորումում: Հավելված 1-ի աղյուսակ N3-ի 5-րդ տողում (Ընդամենը ջրապահանջարկը, այն է՝ 2016թ. Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից փաստացի ջրօգտագործումը ըստ ոլորտների) տրված է 1608.0 մլն. մ3/տարի ծավալ: Այդ թիվը վերանայման կարիք ունի, որի արդյունքում կփոխվի նաև աղյուսակի 7-րդ տողը՝ Դեֆիցիտը/պրոֆիցիտը: