-
6 - project.vote.yes
-
12 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.12.2019 14:33:25 | Վերադարձնել հեղինակին` նորից գրելու. սա ոչ մի կապ չունի հայտարարագրված պատվախնդիր վերնագրի հետ: |
|
|||
2 | 25.12.2019 14:45:09 | Առաջարկում եմ քննարկել «Փրկենք տպարանի շենքը» նախաձեռնության ակտիվի հետ, ընդհանրապես լայն հանրային քննարկումներ անցկացնել ոչ թե այս նախագծի շուրջ, այլ մինչև նախագիծ կազմելը: Շնորհակալություն |
|
|||
3 | 27.12.2019 05:07:46 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5-րդ կետի բովանդակությունն անընկալելի է և անիմաստ: Այն պարզապես պետք է հանել: 55. կետի 4-րդ ենթակետում “նախատեսված” բառից հետո հավելել` “անհիմն սեղմ” բառակապակցությամբ, այնուհետև ինչպես որ կա: Այնուհետև հավելել նաև 6-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ` 6/-քաղաքաստեղծ կարևորություն ունեցող օբյեկտների նախագծման համար ճարտարապետական բաց մրցույթների անցկացման մշակույթի բացակայությունը: 68.կետում տեքստի վերջին “բարեփոխում” բառը փոխարինել “սկզբունքային վերանայում” բառակապակցությամբ: 71.կետի 2-րդ տողից և 76. կետի 2-րդ ենթակետի 2-րդ տողից հանել “անհատ ձեռնարկատերեր”բառակապակցությունները որովհետև ըստ գործող օրենքի փորձագիտական եզրակացություն կարող է տալ միմիայն իրավաբանական անձը: Ծրագրի 80-րդ կետը անընդունելի է, որովհետև շինարարության որակի տեխնիկական վերահսկողությունը ամենօրյա և մանրակրկիտ աշխատանք է, իսկ հեղինակային հսկողությունը կրում է պարբերական բնույթ և վերաբերվում է սկզբունքային հարցերի վերաբերյալ հեղինակային վճիռ կայացնելու , այդ թվում տեխնիկական հսկիչի զգոնությունը առաջնային հարցերի վրա բեվեռելու նպատակ; Տեխնիկական հսկիչը`հաստիքային ծառայող է, մինչդեռ հեղինակը` շինարարության սկզբունքային շեղումների դրվագային վերահսկողն ու հնարավոր վրիպումների արձանագրողն ու կասեցնողն է: Ծրագրի 82-85 կետերը իրատեսական չեն` գիտական կադրերի և լաբորատոր սարքավորումների իսպառ բացակայության պատճառով: Որպես գիտահետազոտական ու փորձարարական կենտրոն ամենայն հավանակությամբ պետք է դիտարկել Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը: Այն արդեն իսկ կայացած պետական կառույց է, հագեցված է գիտատեխնիկական և փորձառու, և երիտասարդ խոստումնալից ներուժով: Այն նաև հագեցած է լաբորատոր բավարար սարքավորումներով, որոնք բնականաբար կունենան նաև պարբերաբար թարմացման անհրաժեշտություն: 9-րդ գլխւմ Տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների շարքում առանձնապես պետք է կարևորել պատմաճարտարապետական հուշարձանների սեփականատերերի հետ անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված պահպանողական պայմանագրի կնքումը: Այդ նպատակով ու նաև սեփականատիրոջ մոտ շահագրգռվածություն առաջացնելու համար հավանաբար պետք է սեփականատիրոջը ներկայացնել որևե արտոնյալ առաջարկություն, դիցուկ ազատել գույքահարկից, կամ պետական հովանու տակ վերցնել հուշարձանի առավել արժեքավոր դրվագների վերականգնման ու ամրակայման խնդիրները, ինչի համար պետք կլինի ընդունել համապատասխան օրենսդրական ակտ: Հակառակ դեպքում հուշարձանի պահպանման հարցը շարունակելու է մնալ որպես սին հորդորում: Հետգրական հավելում: Ներկայացված Ծրագրի ծավալուն բովանդակությունից ու նաև դրա մշակման ընթացակարգից անհասկանալիորեն մոռացության է մատնված “Հայաստանի ճարտարապետների պալատ” մասնագիտական կազմակերպության ներուժի ու կարողությունների ներգրավման խնդիրը: Ակնհայտ է որ մերօրյա քաղաքաշինական ընթացակարգերը արմատական վերանայման կարիգ ունեն: Ակնհայտ է նաև, որ նախկինում հետադիմական այս ընթացքը ձևավորվել էր ոչ այնքան ճարտարապետի, որքան պատվիրատուի ու կոռումպացված պետական համակարգի հրամայականների արդյունքում: Անտարակույս ճարտարապետներն այդ գործառույթներում կամա թե ակամա ունեցել են նաև իրենց բաժին մեղսակցությունը: Սակայն դրա միակ պատճառը հանդիսացել է իրենց օրենսդրական անպաշտպանվածության հանգամանքը: Այսօր, երբ պետական պատշաճ աջակցության շնորհիվ Ճարտարապետները ձեռք են բերել մասնագիտական ինքնակառավարման արտոնություն, այլևս անխոհեմ է քաղաքաշինական ոլորտում օրենսդրական որևէ որոշման կայացումը, առանց ճարտարապետական մասնագիտական հանրույթի մասնակցության ու նրա հետ պատշաճ քննարկումների կազմակերպման: Ներկա դրությամբ Հայաստանի ճարտարապետների պալատը, որում համախմբվել ու արտոնագրվել է Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների որակյալ ողջ ներուժը, պատրաստակամ է ու պարտավոր նույն որակյալ մասնակցությունը ցուցաբերել մեր երկրում քաղաքաշինության զարգացման բոլոր ուղղություններում: Ուստի համոզված ենք, որ սույն Ծրագրի վերախմբագրված տեքստում Հայաստանի Ճարտարապետների պալատը, իր պետական լիազոր մարմինը հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ միասին և որպես պետության կողմից լիազորություններով արտոնված մասնագիտական կառույց, պետք է ներկայացված ու ներգրավված լինի այս հույժ կարևոր Ծրագրի մշակման ու իրագործման բոլոր փուլերում: Ընդհանուր առմամբ ներկայացված Ծրագիրը ողջունելի է, հրատապ: Այն կյանքի կոչելու համար ակնկալում եմ բոլոր շահառուների կողմից իրենց կարող ներուժի մոբիլիզացում ու հայրենանվեր համագործակցության ապահովում: Ս. ՔԱԼԱՇՅԱՆ |
|
|||
4 | 28.12.2019 09:28:33 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5-րդ կետի բովանդակությունն անընկալելի է և անիմաստ: Այն պարզապես պետք է հանել: 55. կետի 4-րդ ենթակետում “նախատեսված” բառից հետո հավելել` “անհիմն սեղմ” բառակապակցությամբ, այնուհետև ինչպես որ կա: Այնուհետև հավելել նաև 6-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ` 6/-քաղաքաստեղծ կարևորություն ունեցող օբյեկտների նախագծման համար ճարտարապետական բաց մրցույթների անցկացման մշակույթի բացակայությունը: 68.կետում տեքստի վերջին “բարեփոխում” բառը փոխարինել “սկզբունքային վերանայում” բառակապակցությամբ: 71.կետի 2-րդ տողից և 76. կետի 2-րդ ենթակետի 2-րդ տողից հանել “անհատ ձեռնարկատերեր”բառակապակցությունները որովհետև ըստ գործող օրենքի փորձագիտական եզրակացություն կարող է տալ միմիայն իրավաբանական անձը: Ծրագրի 80-րդ կետը անընդունելի է, որովհետև շինարարության որակի տեխնիկական վերահսկողությունը ամենօրյա և մանրակրկիտ աշխատանք է, իսկ հեղինակային հսկողությունը կրում է պարբերական բնույթ և վերաբերվում է սկզբունքային հարցերի վերաբերյալ հեղինակային վճիռ կայացնելու , այդ թվում տեխնիկական հսկիչի զգոնությունը առաջնային հարցերի վրա բեվեռելու նպատակ; Տեխնիկական հսկիչը`հաստիքային ծառայող է, մինչդեռ հեղինակը` շինարարության սկզբունքային շեղումների դրվագային վերահսկողն ու հնարավոր վրիպումների արձանագրողն ու կասեցնողն է: Ծրագրի 82-85 կետերը իրատեսական չեն` գիտական կադրերի և լաբորատոր սարքավորումների իսպառ բացակայության պատճառով: Որպես գիտահետազոտական ու փորձարարական կենտրոն ամենայն հավանակությամբ պետք է դիտարկել Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանը: Այն արդեն իսկ կայացած պետական կառույց է, հագեցված է գիտատեխնիկական և փորձառու, և երիտասարդ խոստումնալից ներուժով: Այն նաև հագեցած է լաբորատոր բավարար սարքավորումներով, որոնք բնականաբար կունենան նաև պարբերաբար թարմացման անհրաժեշտություն: 9-րդ գլխւմ Տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների շարքում առանձնապես պետք է կարևորել պատմաճարտարապետական հուշարձանների սեփականատերերի հետ անշարժ գույքի նկատմամբ օրենքով սահմանված պահպանողական պայմանագրի կնքումը: Այդ նպատակով ու նաև սեփականատիրոջ մոտ շահագրգռվածություն առաջացնելու համար հավանաբար պետք է սեփականատիրոջը ներկայացնել որևե արտոնյալ առաջարկություն, դիցուկ ազատել գույքահարկից, կամ պետական հովանու տակ վերցնել հուշարձանի առավել արժեքավոր դրվագների վերականգնման ու ամրակայման խնդիրները, ինչի համար պետք կլինի ընդունել համապատասխան օրենսդրական ակտ: Հակառակ դեպքում հուշարձանի պահպանման հարցը շարունակելու է մնալ որպես սին հորդորում: Հետգրական հավելում: Ներկայացված Ծրագրի ծավալուն բովանդակությունից ու նաև դրա մշակման ընթացակարգից անհասկանալիորեն մոռացության է մատնված “Հայաստանի ճարտարապետների պալատ” մասնագիտական կազմակերպության ներուժի ու կարողությունների ներգրավման խնդիրը: Ակնհայտ է որ մերօրյա քաղաքաշինական ընթացակարգերը արմատական վերանայման կարիգ ունեն: Ակնհայտ է նաև, որ նախկինում հետադիմական այս ընթացքը ձևավորվել էր ոչ այնքան ճարտարապետի, որքան պատվիրատուի ու կոռումպացված պետական համակարգի հրամայականների արդյունքում: Անտարակույս ճարտարապետներն այդ գործառույթներում կամա թե ակամա ունեցել են նաև իրենց բաժին մեղսակցությունը: Սակայն դրա միակ պատճառը հանդիսացել է իրենց օրենսդրական անպաշտպանվածության հանգամանքը: Այսօր, երբ պետական պատշաճ աջակցության շնորհիվ Ճարտարապետները ձեռք են բերել մասնագիտական ինքնակառավարման արտոնություն, այլևս անխոհեմ է քաղաքաշինական ոլորտում օրենսդրական որևէ որոշման կայացումը, առանց ճարտարապետական մասնագիտական հանրույթի մասնակցության ու նրա հետ պատշաճ քննարկումների կազմակերպման: Ներկա դրությամբ Հայաստանի ճարտարապետների պալատը, որում համախմբվել ու արտոնագրվել է Հայաստանի Հանրապետության Ճարտարապետների և ճարտարագետ-կոնստրուկտորների որակյալ ողջ ներուժը, պատրաստակամ է ու պարտավոր նույն որակյալ մասնակցությունը ցուցաբերել մեր երկրում քաղաքաշինության զարգացման բոլոր ուղղություններում: Ուստի համոզված ենք, որ սույն Ծրագրի վերախմբագրված տեքստում Հայաստանի Ճարտարապետների պալատը, իր պետական լիազոր մարմինը հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ միասին և որպես պետության կողմից լիազորություններով արտոնված մասնագիտական կառույց, պետք է ներկայացված ու ներգրավված լինի այս հույժ կարևոր Ծրագրի մշակման ու իրագործման բոլոր փուլերում: Ընդհանուր առմամբ ներկայացված Ծրագիրը ողջունելի է, հրատապ: Այն կյանքի կոչելու համար ակնկալում եմ բոլոր շահառուների կողմից իրենց կարող ներուժի մոբիլիզացում ու հայրենանվեր համագործակցության ապահովում: Ս. ՔԱԼԱՇՅԱՆ |
|
|||
5 | 28.12.2019 07:15:47 | Նախագծի Հավելված N1-ի 1-ին կետում նշվում է, որ <<Կառավարության կողմից առաջադրվել են նոր թիրախներ, նպատակներ և մարտահրավերներ, ինչի արդյունքում քաղաքաշինության բնագավառը և դրա գործունեության դաշտը կարիք ունեն արդիականացման>>, սակայն նախագծում ներկայացվել են գրեթե ամբողջությամբ ՀՀ կառավարության 08.04.2010թ N384-ն որոշման համապատասխան հավելվածի դրույթները՝ շատ դեպքերում կիրառելով< |
|
|||
6 | 03.01.2020 06:55:57 | Ընդհանուր առմամբ գովելի է:ԲԱՅՑ.... 1.Ըստ ձևակերպման-Ռազմավարական Ծրագիրը պետք է շարադրել Շատ սեղմ ու հասկանալի բոլորի համար - 2-3 էջ.... մանրամասները ենթածրագրով... 2.Ըստ Բովանդակության-Ծրագրի ամբողջ ծանրաբեռնվածությունը ՊետՇին կոմիտեյի հայեցողության վրա է ընկած....կգա այլ կաոավարություն, կփոխի հայացակետը ու ինչ՞....Անհրաժեշտ է ,որ Հայացակետը մշակելիս, մասնագիտական հանրությունը ընդգրկվի ու պատասխանատվություն կրի ... հանձինս ճարտպալատի...պետշինի համար հենակետ հանդիսանա պետտեսակետեր կտրուկ փոփոխելու դեպքում... 3.Ռազմավարական ծրագրում Ընդանրապես բացակայում է Հանրապետության իրական,փաստացի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ(մոտավորը -կա).....դա է հիմք հանդիսանալու տարաբնակեցման, ընդհանուր ու բջջային գոտևորման համար(ՊետԲյուջե) .... 4. Ոազմավարության իրականացման տեսակետից անհրաժեշտ ՇԵՇՏ Չի դրված տարբերակների անհրաժեշտությանը...համեմատության հնարավորությանը...լինի դա ստրատեգյական գոտևորում,թե ծավալային և թե ֆունկցիոնալ... 5. Պետշինը ու շրջանային կառույցները պիտի ազատվեն ծանրաբեռնվածությունից, ոչ թե գերբեռնվեն .... ՍԿԶԲՈՒՆՔ....Կառավարությունները կգան ու կերթան, Հայրենիքը պիտի ապրի իր բնական հունով... |
|