base.notification_banner.text
project.favorite.title

не принято

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպատակով «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրենքով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրակա­նաց­նող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2020 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
  • project.old_project_time.text

    16.01.2020 - 01.02.2020

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Финансовая

  • project.ministry.title

    Министерство финансов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5354

project.print.title

project.sentences.title

17.01.2020

Նախագիծը չունի ՞Հակիրճ բնութագիր՛՛ և ՛՛Հիմնավորում՛՛

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text