base.notification_banner.text
project.favorite.title

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզերի մահճակալների ֆոնդի կրճատման և Երևան քաղաքում համապատասխան հիվանդանոցներում մահճակալային հագեցվածության ապահովմամբ: Փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային հագեցվածությունը դեպքերով ամբողջությամբ չի զբաղեցվում, ինչը կարող է նպաստել նաև մարզային դեպքերի սպասարկումը, իսկ մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերը չեն ապահովելու նպատակի արդյունավետությունը:

 

  1. 2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Ծախսարդյունավետության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի պարզաբանում մասի վերջին պարբերության «մարզերի (Շիրակ, Լոռի, Սյունիք) 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատություններում, իսկ» բառերը և «(N 2 հավելվածի պարզաբանման վերջին նախադասությունն ուժի մեջ է մտնում 09.08.18 N 880-Ն որոշման պաշտոնական հրապարակումից երկու տարի հետո մարզերի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող 110 և ավելի մահճակալ ունեցող բազմապրոֆիլ բժշկական հաստատությունների համար, համաձայն 09.08.18 N 880-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի:)» դրույթները:   

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը, ինչն իր հերթին կնպաստի նաև մարզային դեպքերի սպասարկմանը, և մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը:

  • project.old_project_time.text

    12.02.2020 - 27.02.2020

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Здравоохранение

  • project.ministry.title

    Министерство здравоохранения

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 6284

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text