base.notification_banner.text
project.favorite.title

Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու եվ հայաստանի հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը՝ համաձայն հավելվածի.

2) հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին N 102-Ն որոշմամբ հաստատված հայտարարագրերի հրապարակման եղանակով:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշումը:
  • project.old_project_time.text

    22.02.2020 - 08.03.2020

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Борьба с коррупцией, Публичная служба

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4854

project.print.title

project.docs.title

project.sentences.title

07.03.2020

1. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Կարգավորման ենթակա խնդիրը։ Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում։ (․․․) Պարտավորության հակիրճ նկարագրությունը։ հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ (․․․) հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով։ (․․․) Ընթացիկ գործողություններ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ (․․․) նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում։ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։

07.03.2020

5. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020) թվականների համար սահմանված է հետևյալը․ «Կարգավորման ենթակա խնդիրը։ Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվիրատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարաբնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվանման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտարարագրված տվյալների հրապարակայնացումը ենթադրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված վերաբերելի կարգավորումների հստակեցում։ (․․․) Պարտավորության հակիրճ նկարագրությունը։ հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ (․․․) հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով։ (․․․) Ընթացիկ գործողություններ: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ (․․․) նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում։ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ»։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը որպես եկամտի տեսակ ներառում է նաև նվիրատվությունները, իսկ սույն նախագծի վերլուծությունից պարզ է դառնում, որ հրապարակման են ենթակա եկամտի տեսակը և եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը։ Վերոնշյալ նորմերի համադրումից հանգում ենք այն եզրակացության, որ ԲԿԳ ծրագրով նախատեսված պարտավորությունը կատարվում է մասնակի, քանի որ հասարակությանը շարունակում է հայտնի չլինել նվիրատու և հայտարարատուի միջը կապը, մասնավորապես՝ նվիրատվության պատճառներն ու հիմքերը:

07.03.2020

4. Սույն նախագծով սահմանվում է, որ հրապարակման են ենթակա հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության և հոգաբարձության տակ գտնվող անձանց սեփականության իրավունքով պատկանող՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթը։ Գտնում ենք, որ նման կարգավորումների նախատեսմանը զուգահեռ անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ՝ սահմանելով, թե ինչ է կրիպտոարժույթը։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text