project.favorite.title
Направлен аппарат премьер-министра РА
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը
-
2 - project.vote.yes
-
6 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 13.03.2020 02:57:42 | Վայրի կենդանիներին անազատ և կիսաազատ պայմաններում պահելն ինչ-որ մարդկաց տարածքներում անթույլատրելի է ու կարիք չկա դա կանոնակարգել, այլ պետք է ուղղակի արգելել։ |
Չի ընդունվել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծի կարգավորումներով նախատեսված ընդունվելիք ենթաօրենսդրական իրավական ակտերով նախատեսվում է հնարավորինս խստացնել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման պայմաններն ու պահանջները՝ աստիճանաբար հեռահար ծրագրերում դիտարկելով քաղաքացիների կողմից վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման թույլտվությունների ստացման միայն մասնագիտական հիմնավորումները։
|
|||
2 | 19.03.2020 05:46:04 | Առաջարկում եմ օրենքի նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը կրկեսներում արգելող, և ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների օգտագործումը մշակութային նպատակով` ամբողջովին արգելող լրացումներով: Հիմնավորումը՝ Կրկեսներում կենդանիների օգտագործման արգելքը գործում է տասնյակ երկրներում (ամբողջական ցանկը այստեղ՝ https://www.stopcircussuffering.com/circus-bans/): Կրկեսներում կենդանիների օգտագործումը բացասական է անդրադառնում կրկես այցելող երեխաների հոգեկան աշխարհի վրա: Կենդանիների շահագործումն զվարճանքի նպատակով անհամատեղելի է էկոկրթության և բնասիրության գաղափարախոսության հետ: Այս առաջարկի ընդունումը հնարավորություն կտա նաև բարձրացնել Հայաստանի Հանրապետության վարկանիշը տեղական ու միջազգային բնապահպանական շրջանակներում: Հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներն ու վիզուալ հնարքների լայն հնարավորությունները` առանց կենդանիների կրկեսը չի կորցնի իր հետաքրքրությունը հանդիսատեսի շրջանում: |
Առաջարկը ընդունվել է։
|
|||
3 | 19.03.2020 05:46:04 | Առաջարկում եմ արգելել անազատ պայմաններում ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների պահելը, բացառությամբ` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական և վերարտադրության նպատակներով: Հիմնավորումը՝ Անազատ պայմաններում ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլատվությունը ամբողջովին հակասում է օգտագործումը կարգավորող հոդված 27-ի գաղափարախոսությանը` որով սահմանվում է, որ ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև բնական և ոչ բնական պայմաններում դրանց վերարտադրության կազմակերպման նպատակներով: Փաստացի, եթե ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանին պահվում է ոչ թե վերոհիշյալ օգտագործման նպատակով, ապա ստացվում է, որ այն օգտագործվում է ցուցադրական /գեղագիտական/ մշակութային նպատակներով: Անընդունելի է ֆիզիկական անձի, խմբի կամ կազմակերպության քմահաճույքների համար եզակի և վտանգված կենդանատեսակների պահելու օրինականացումը: |
Համաձայն գործող օրենքի ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը թույլատրվում է միայն գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև բնական և ոչ բնական պայմաններում դրանց վերարտադրության կազմակերպման նպատակներով, այսինքն վայրի բնությունից դրանց վերցնելն թույլատրվում է միայն այդ նպատակներով՝ լիազոր մարմնի սահմանված կարգով՝ այդ նպատակով կնքված պայմանագրի հիման վրա։ Անազատության մեջ արդեն գտնվող, սեփականության իրավունքով տիրոջը պատկանող կարմիրգրքյան կենդանիների պահման հետ կապված՝ լիազոր մարմինը նախագծով նախատեսում է այդ գործընթացը հնարավորինս վերահսկելի դարձնելու և վայրի կենդանին անազատ պայմաններում պահելը լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա կազմակերպելու մեխանիզմի ներդրում։ Այս կարգավորումներից բխող ընդունվելիք ենթաօրենսդրական իրավական ակտերով նախատեսվում է հնարավորինս խստացնել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պահման պայմաններն ու պահանջները՝ աստիճանաբար հեռահար ծրագրերում դիտարկելով քաղաքացիների կողմից վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման թույլտվությունների ստացման միայն մասնագիտական հիմնավորումները։
|
|||
4 | 19.03.2020 05:46:04 | Առաջարկում եմ ներդնել պետական լիազոր մարմնի կողմից կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մշտադիտարկման կարգ, որը կիրականացվի լիազոր մարմնի կողմից ընտրված անկախ մասնագետների խմբի/կազմակերպության կողմից` տվյալ տնտեսվարողի ֆինանսավորմամբ: Հիմնավորումը՝ Անհնար է ստուգել արդյոք տնտեսավրողը իրականացնում է կիսաազատ պայմաններում բնակվող կենդանիների պատշաճ մշտադիտարկում: Այդ նպատակով առաջարկում եմ ներդնել համապատասխան մեթոդաբանություն և կանոնակարգ, ըստ որի տնտեսվարողը կվճարի սահմանված պետական տուրքն, իսկ պետական լիազոր մարմինը` օգտագործելով այդ միջոցները կհայտարարի տվյալ տարածքում թիրախային կենդանատեսակի մշտադիտարկման իրականացման մրցույթ: Արդյունքում մշտադիտարկման արդյունքները կլինեն ավելի վստահելի: |
Առաջարկը ընդունվել է
|
|||
5 | 19.03.2020 05:46:04 | Առաջարկում եմ ձևափոխել տվյալ հոդվածն ամբողջությամբ՝ Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, անազատ և կիսաազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անկախ տվյալ կենդանու ձեռքբերումը հավաստող փաստաթղթի առկայությունից) պարտավոր են դիմել լիազորված մարմին` անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույտվություն ստանալու և դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին տրամադրելու համար։ Հիմնավորումը՝ Այս հոդվածի միջոցով օրինականացվում է բնությունից ապօրինաբար ձեռք բերված, ՀՀ կարմիր գրքում գրանցված, վայրի կենդանիների պահելը: Այս կենդանիների մեծամասնությունը՝ հատկապես խոշոր կաթնասունները ապրում են իրենց կենսաբանական առանձնահատկություններին անհամապատասխան պայմաններում, ինչը հանգեցնում է շեղումների և առաջացնում վտանգ բնակչության համար: Առաջարկում եմ վերաձևակերպել տվյալ հոդվածը, և յուրաքանչյուր ներկայացված կենդանու դեպքը քննարկել մասնագիտական հանձնաժողովի ներգրավմամբ: Դիտարկել նաև վայրի բնություն բաց թողնելու տարբերակը, ինչպես նաև հնարավորության դեպքում վերականգնողական միջամտությունների իրականացում, վերարտադրության նպատակով այլ մասնագիտացված կազմակերպություններին տրամադրում, շեղումներ ունեցող ու վտանգ ներկայացնող կենդանիներ քնեցում, և այլն: ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու թույլտվությունը պետք է տրամադրվի միայն բացառիկ դեպքերում, երբ վերոհիշյալ տարբերակները կիրառելի չեն: Վերոհիշյալ աշխատանքների ֆինանսական բեռը պետք է կրկի կենդանուն պահող ֆիզիկական և իրավաբանական անձինք: |
Սույն անցումային դրույթի սահմանման նպատակը արդեն իսկ անազատության մեջ առկա պահվող վայրի կենդանիներ պահողներին օրինական դաշտ բերելու և նրանց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ լիազորված մարմնի կողմից հաշվառման տվյալներ ունենալն է, մյուս կողմից Նախագծով առաջարկվող կարգավորումներից բխող ընդունվելիք ենթաօրենսդրական իրավական ակտերով նախատեսվում է սահմանել խստացնող դրույթներ՝ քաղաքացիների կողմից անազատ պայմաններում պահման թույլտվության ստացման համար։ Նախագծով սահմանվել է դրույթ , համաձայն ինչի «վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցումն իրականացվելու է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Կառավարության հաստատած կարգով, հետևաբար այս մասով Ձեր կողմից առաջարկվող դիտարկումներն կընդգրկվեն և հաշվի կառնվեն նախատեսվող կարգում։ Միևնույն ժամանակ ներկայումս շրջանառության մեջ է դրված (տեղադրված է e_draft կայքում) Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որում նախատեսված են առաջարկով ներկայացված դրույթներ։
|
|||
6 | 19.03.2020 05:46:04 | Առաջարկում եմ «կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթղթում առկա «կարևոր թռչնաբանական տարածքներ»ձևակերպումը փոփոխել «կենսաբազմազանության հիմնական տարածքներ» (Key Biodiversity Areas) Հիմնավորումը՝ «կենսաբազմազանության հիմնական տարածքներ»-ը ստեղծվել են 2016թ.-ին` Բնության պահպանության միջազգային միության, Բրդլայֆ Ինթերնեյշնլ և այլ գործընկեր բնապահպանական կազմակերպությունների համագործակցության արդյունքում: Բոլոր կարևոր թռչնաբանական տարածքները համարվում են «կենսաբազմազանության հինական տարածքներ», սակայն «կենսաբազմազանության հինական տարածքներ»-ի առանձնացումը հնարավորություն է տալիս կարևորել ոչ միայն թռչուններին, այլ նաև մնացած կենդանատեսակների և բույսերի պահպանությունը: «Կենսաբազմազանության հինական տարածքներ»-ը ներառում են ավելի լայն շրջանակ, և հետագայում կարող են հիմք հանդիսանալ բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման համար: Հղումներ՝ https://www.birdlife.org/worldwide/programmes/sites-habitats-ibas-and-kbas https://portals.iucn.org/library/sites/library/files/documents/2016-048.pdf http://www.keybiodiversityareas.org/what-are-kbas |
Քննարկելով հարցի շուրջ ներկայացված առաջարկները և դիտողությունները ՝ նախագծի համապատասխան հոդվածով կարատրված լրացման անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով նաև այն, որ գործող օրենքով Կենդանական աշխարհի օբյեկտ հասկացությունն իր մեջ ներառում է կենդանիների վայրի տեսակներ, դրանց արգասիքներ, համակեցություններ, բնակության միջավայրեր, միգրացիայի ուղիներ և բնադրավայրեր։
|