11.08.2020
Խնդրում ենք հստակեցնել․ 1.արդյո՞ք ենթակայանի, հենասյունների և հաշվառքի սարքերի տեղադրման համար ձեռք բերվող հողատարածքները համարվում են հողատարածքի փոփոխում (ընդլայնում)՝ դա ընդունելի չէր լինի, քանի որ լիցենզիա ստանալու պահին նման պահանջ չի եղել։ 2.«էլեկտրական էներգիայի բաշխման ցանցին միացման պայմանների փոփոխման դեպքերում (որոնք բերում են կայանի տեխնիկատնտեսական ցուցանիշների բարելավման, քան դրանք կլինեին նշված փոփոխությունների բացակայության դեպքում)» արտահայտությունը հակասական է, քանի որ ցանկացած բարելավում, որ սեփականատերը կարող է ունենալ՝ ծախսերի ավելի արդյունավետ կառավարման, կամ ավելիբարձր գեներացիա ստանալու նպատակով կարող է մեկնաբանվել որպես այդպիսին և այդ դեպքում ստացվում է, որ ՀԾԿՀ-ն նպատակ է հետապնդում սահմանափակելու նախագծի եկամտաբերությունը։