project.favorite.title
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
10 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
26 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպություն (info@prwb.am) 15.08.2020 03:05:35 | 3. Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որով նախատեսել հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը՝ հակակոռուպցիոն դատարանի նախագահի համար 18.00 և հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար 17.00 գործակիցը: Մինչդեռ նույն օրենքով ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար պաշտոնային դրույթաչափի հաշվարկման գործակից է սահմանված 11.00, իսկ դատավորի համար՝ 10.00: Միաժամանակ, նույն օրենքի նախագծով սահմանված չէ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք նույնական են օրենքի գործող կարգավորմանը՝ վերաքննիչ դատարանի նախագահ՝ 11.50 և վերաքննիչ դատարանի դատավոր 11.00 գործակցով: Վարձատրության նման էական տարբերության պայմաններում ակնհայտ անարդարացի մոտեցում է դրսևորվում ընդհանուր իրավասության դատարանի և հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջև՝ նսեմացնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից կատարվող գործունեության բարդությունը, կարևորությունն ու պատասխանատվությունը: Առաջարկում ենք. Հակակոռուպցիոն դատարանի դատավորների և նախագահի համար նախատեսել ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարձատրության համեմատ արդարացի վարձատրություն: |
Չի ընդունվել
|