base.notification_banner.text
project.favorite.title

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 25.08.2020 06:47:19 1. Սույն նախագիծը, ըստ էության, երրորդ անգամ է ներկայացվում հանրային քննարկման: Նախորդ անգամ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի վերաբերյալ ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները, սակայն դրանք չընդունվեցին և հիմնավոր հակափաստարկներ չներկայացվեցին, այդ պատճառով https://www.e-draft.am/projects/1738/digest և https://www.e-draft.am/projects/1964/digest կայքի էջերում առաջարկում ենք կրկին անգամ քննարկման առարկա դարձնել ՀԿ-ի կարծիքները: Ընդունվել է ի գիտություն
2 25.08.2020 06:47:19 2. Հատկանշական է, որ այս անգամ, առավել բարդացնելով վիճակը, առաջարկվում է երեք տեսակի լիցենզիաները միավորել մեկ անվան ներքո: Այսինքն, <<Շինարարության որակի տեխնիկական հսկողություն>>, <<Ինժեներական հետազննում>>, <<Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն>> լիցենզիաների տեսակները պետք է միավորվեն <<Ինժեներական ծառայությունների մատուցում>> տեսակում: Նման մոտեցումը մասնագիտական և տրամաբանական հիմնավորումներից զուրկ լինելու մասին ներկայացրել ենք https://www.e-draft.am/projects/1738/digest կայքում: Կարելի միայն է ավելացնել, որ Ինժեներական հետազննում իրականացնողին ամրանի կամ բետոնի տվյալները որոշող գործիքները ունենալու պարտադրանքը ո՜չ մասնագիտական և ո՜չ էլ տրամաբանական մոտեցում է: Ընդունվել է ի գիտություն
3 25.08.2020 06:47:19 3. Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատվում են ոլորտի նորմեր, որոնք կամ ներկայացվում են ՌԴ նորմերի ռուսերեն լեզվով տարբերակով կամ ՌԴ նորմերի հիման վրա որոշակի լրամշակված տարբերակով: Սակայն, հաշվի չառնելով, որ ՌԴ-ում 2009թ–ից ոլորտում լիցենզիաները փոխարինվել են արտոնագրերով, ՔԿ-ն ամեն ինչ անում է, որ ՀՀ–ում նորից վերադառնանք լիցենզիաների: Ընդունվել է ի գիտություն
home.european_union.image_alt
home.european_union.text