base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
51 20.08.2020 09:13:26 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն Արդյո՞ք պահպանվում է 16 փետրվարի 2017 թվականի N 141 Ն ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՆԴՂԱԿԸ՝ԸՍՏ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25_Ի N 1365_ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27_Ի N 46_ Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շնորհակալություն հարցի համար։ Ձեր նշած որոշումը ուժը կորցրած կճանաչվի
52 20.08.2020 09:13:26 2.Ներկայիս ներառականությանն անցած դպրոցը անհնար է պատկերացնել առանց բազմամասնագիտական թիմի Շնորհակալություն դիտարկման համար։ հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
53 20.08.2020 09:13:26 3.ԲՈՒՀԵՐՈՒՄ մեծ թվով ուսանողներ ապահովում են հենց այս մասնագիտական բաժինները (Հոգեբանություն,Սոց.մանկավարժություն)Չե՞ք կարծում դիմորդների թիվը խիստ կնվազի։ Շնորհակալություն դիտարկման համար։ նախագծի լրամշակվող տարբերակում նախատեսված են Ձեր կողմից նշվող հաստիքները
54 20.08.2020 09:13:26 4.Ավելի արդյունավետ աշխատանքի համար առաջարկում եմ պակասեցնելու փոխարեն, ավելացնել նեղ մասնագետների թիվը։ Շնորհակալ եմ Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հաստիքների վերաբերյալ առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
55 17.08.2020 09:07:15 Ողջունելի փոփոխություններ են՝ երկար սպասված, առաջարկում եմ համակարգչային օպերատորի աշխատավարձը վերանայել , նվազագույն աշխատավարձը կարծում եմ արդարացի չէ վերոնշյալ հաստիքի համար՝ չնայած որ տարիներ շարունակ ՝ նախկին "գիտակ " կառավարության թեթև ձեռքով , աշխատել ենք 0.5 դրույքով և վարձատրվել նվազագույն աշխատավարձի կես չափով Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
56 17.08.2020 09:16:03 Առաջարկում ենք վերանայել փոխտնօրենի դրույքը 12 մինչեւ 24 դասարանների դեպքում՝դարձնելով 1 դրույք։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
57 17.08.2020 09:16:03 Հստակեցնել ՄԿԱ-ի հաստիքի հարցը։Ավագ դպրոցում այդ հաստիքի առկայությունը անհրաժեշտություն է։ Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
58 19.08.2020 15:57:44 Սովորողների սոցիալիզացիայի հարցում կարևոևվում է հոգեբանի,սոցմանկավարժի, ԴԱԿ-ի դերը,որը նոր հաստիքացուցակում առկա չէ:Առաջարկում ենք, ընդհանրապես, վերանայել Նախագծով առաջարկվող հաստիքացուցակը: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում
59 19.08.2020 16:16:09 Ավագ դպրոցների համար փոփոխել դասարանների թվի շեմերը, մասնավորապես՝ մինչև 9 , 10-14,15-20, 21-25 և այդպես շարունակ: Շնորհակալություն առաջարկությունների համար։ Առաջարկությունը կքննարկվի 21.08.2020թ․-ին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում /ներկայումս քննարկվում է մինչև 9-ը, 9-ից 18, 18-ից 32, 32 և ավելի դասարան տարբերակումները/
60 21.08.2020 09:54:36 Օպերատորի հաստիքը սահմանելիս առաջնորդվել ոչ թե դասարանների թվով, այլ կահավորված համակարգչային կաբինետների, ինչպես նաև օգտագործման ենթակա համակարգիչների թվով: Շնորհակալություն առաջարկությունների համար։
61 17.08.2020 09:18:32 Առաջարկում եմ պահպանել ԴԱԿ և ՄԿԱ հաստիքները գոնե 0, 5 դրույքով, որովհետև ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու եք այդ հաստիքներն ավելորդ համարել Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
62 17.08.2020 09:57:45 Ուղակի անթույլատրելի եմ համարում ՆԶՊ դասավանդող ուսուցիչների աշխատավարձի իջեցումը պատերազմող երկրում։ Առաջարկում եմ առնվազն թողնել նույնը։ Շնորհակալություն առաջարկության համար։ ներկայացվող նախագշով որևէ աշխատակցի աշխատավարձի իջեցում չի նախատեսվում, և ըստ նախագծի, եթե 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ հաստիքի համար սահմանված ամսեկան աշխատավարձը սույն որոշմամբ հաշվարկված աշխատավարձից բարցր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ
63 18.08.2020 10:01:54 Իմ նախորդ գրառմանն ի պատասխան նշվեց , որ Զինղեկի աշխատավարձը չի իջնում, սակայն նախագծում գրված է 0,5/1 դրույք նախկին 0,75/1,5 դրույքի փոխարեն, խնդրում եմ պարզաբանել։ Արդյոք 0,5 դրույք հանվել է զինղեկի աշխատավարձից, ԱԻՆ և քաղ. պաշտպանության գծով աշխատանքները Արդյոք 0,5 դրույքի տեսքով դարձել են չվարձատրվող? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ հայտնում եմ, որ Նախածում հաշվի է առնվել համընդհանուր ներառականության անցման հանգամանքը և նախատեսվել են համապատասխան հաստիքներ։
64 17.08.2020 10:14:43 Շնորհակալություն նման նախագիծ ներկայացնելու համար, որտեղ ի վերջո հստակ գնահատվեց դասղեկի և մեթոդ միավորման նախագահների աշխատանքները: Բայց հարկ եմ համարում նշել նաև որոշակի թերություններ և նկատառումներ՝ ՈՒնա- ասելով որ թիվն է պետք հաշվարկել. (բերում եմ մեր դպրոցի տվյալները) 0-1 տարվա ստաժ-115300 դրամ, 1-15 տարվա՝ 116300 դրամ, թե 15 և ավելի ՝119500 դրամ: Եթե հիմնվենք կարգի գրառմանը, ապա աշխատանքային փորձը այլևս չի կարևորվելու? Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
65 17.08.2020 10:36:09 Ըստ կարգի, եթե ես ծիշտ եմ հասկանում, ՄՄԳ դպրոցին հասնում է 1 անգամ?: Բայց մենք դպրոցներում ունենք մի քանի մեթոդ մասնախմբեր: Ստացվում է, որ մենք պետք է վարձատրենք մեկին, իսկ մյուսները...... Շնորհակալություն առաջարկության համար։ մի քանի մեթոդ մասնախմբեր դեպքում կսահմանվեն հավելավճարներ համապատասխան թվով
66 17.08.2020 10:57:37 Ըստ պաշտոնների նկարագրի դպրոցում չունենք փոխտնօրեն ուսումնա-դաստիարակչական աշխատանքների գծով, ուստի անհասկանալի է թե որ պաշտոնի մասին է խոսք գնում ՈՈՒԱա-ի 2 կետի մեջ: Եթե դուք ենթադրում եք ուսումնական գծով աշխատանքների տեղակալի, ՄԿԱ-ի և ՍԴԱԿ-ի գործառույթները դնել մեկ անձի վրա, ապա հարկավոր են շատ լուրջ կարգային և պաշտոնական պարտականությունների փոփոխություններ և հարկավոր է հաստիքի քանակի վերանայում: Եթե դուէ դուրս գրեք այդ 3 պաշտոնների պարտականությունները թղթի վրա, ապա կտեսնեք թե ինչ ահռելի պատասխանատվություն պետք է կրի 0,5 կամ 0.75 հաստիքային միավոր ունեցող անձը: Կարծում եմ այստեղ կա շատ լուրջ լրամշակման կարիք: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
67 17.08.2020 11:05:49 Հաշվի առնելով, որ գնումների համակարգողը պետք է ունենա համապատասխան լիցենզիա, ուստի մինչև12 դասարանների տարեկան միջինի դեպքում անհրաժեշտ է հատկացնել գոնե 0,25 հաստիքային միավոր: Այդ պարտականությունները անհնարին է դնել հաշվապահի կամ այլ աշխատողի վրա, եթե լիցենզիա առկա չէ: Ուստի այս հարցը նույնպես կարիք ունի վերանայման: Շնորհակալություն։ Առաջարկը ընդունելի չէ, քանի որ մինչև 12 դասարանների տարեկան միջին թվի դեպքում գնումների ծավալը շատ փոքր է, և հետևաբար, տնտեսապես արդարացված է գնումների համակարգումը համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը պատվիրակելը, այլ ոչ թէ գնումների համակարդողի առանձին հաստիք ունենալը
68 17.08.2020 11:23:27 Հիմնվելով ՈՈԻԱա-ի դ ենթակետի հաստիքների անվանումների վրա պարզ է դառնում, որ դպրոցից դուրս են գալիս լոգոպեդի և հոգեբանի հաստիկները, ինչը անթույլատրելի է: Դպրոցներում սովորող աշակերտների զգալի մասը ունի լեզվաբանական խնդիրներ, իսկ հոգեբանի կարիք ունեն շատերը, հատկապես դեռահասության շրջանում:Ուստի առաջարկում եմ վերանայել հաստիքների անվանումները և ներառել լոգոպեդի և հոգեբանի հաստիկները: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
69 17.08.2020 11:31:44 Հիմք ընդունելով այն, որ ՀՀ գրեթե բոլոր դպրոցները անցել են համընդհանուր ներառման, անպայման հարկավոր է դպրոցներում ունենալ աջակցող թիմ: Հակառակ պարագայում հիմնվելով միայն ՏՄԱԿ-ի մասնագետների այցերի վրա մենք կկորցնենք ԿԱՊԿՈՒ աշակերտների զարգացման բոլոր նախադրյալները: Եթե դպրոցներում գործող աջակցող թիմերը ամեն օր չաշխատեն ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ, ՏՄԱԿ-ների կողմից տրվող աջակցությունը չի բավարարի շտկումների աճը ապահովելու համար: Առաջարկում եմ՝ ՈՈՒԱ բաժնի դ ենթակետում պարտադիր ներառել աջակցող թիմի հաստիքները, հիմնվելով այժմ գործող կարքի վրա: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համընդհանուր ներառական կրթության անցման հետ կապված նախագծով նախատեսված են ուսուցչի օգնականի հաստիքներ
70 17.08.2020 11:34:51 ՈՈՒԱ բաժնի դ ենթակետի 2 ենթաբաժնում լաբորանտի հստիքի հետ միասին հարկավոր է ներառել նաև տեխնոլոգիա (տղաների) առարկայի համար նախատեսած արհեստանոցների անվտանգությունը ապահովող մասնագետի առկայությունը: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
71 17.08.2020 11:41:28 ՈՈՒԱ բաժնի դ ենթակետում 4 ենթաբաժնում կարծում եմ կա բացթողում՝ գրադարանավարի հաստիքի 0,5 միավորը հարկավոր է նախատեսել մինչև 12 դասարան ունեցող դպրոցների համար, իսկ մնացած քանակների համար՝ 0.5 միավորով բարձրացում: Այդ մասնագետը կրում է նյութական պատասխանատվություն և ամբողջ ուսումնական տարվա ժամանակ կատարում է բազմաբնույթ աշխատանքներ աշակերտների հետ: Հատկապես արդի ժամանակահատվածում, երբ գրադարանները դառնում եմ էլեկտրոնային և կարիք ունեն լավագույն մասնագետների (գրադարանավարի և օպերատորի համադրություն) Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը ընդունվել է
72 17.08.2020 11:53:18 ՈՈՒԱ բաժնի զ և է ենթակետերում հնոցապանի և պահակի համար գիշերային և տոնական ու հիշատակի օրերի համար վծարվող հավելավճարների հաշվարկման համար ո?ր բաժնում են կատարված նշումներ: Հարկավոր են հստակեցումներ: Շնորհակալություն։ Հնոցապանի և պահակի աշխատավարձը կհաշվարկվի համաձայն հերթափոխի հաշվարկի, իսկ հավելավճարների տրամադրումը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով
73 17.08.2020 12:30:41 ՈՈՒԱ բաժնի է ենթակետի 1-ին ենթաբաժնում առկա է ձևակերպման խնդիր՝ ըստ գրածի կարելի է հասկանալ, որ եթե դպրոցը ունի 3 մուտք, ուստի պետք է ունեն 3 հաստիքային միավոր անցակետերի համար և 4 հաստիքային միավոր՝ շուրջօրյա հերթապահության համար, այսինքն 3+4 հաստիք? Խնդրում եմ պարզաբանում: Շնորհակալություն առաջարկության համար։ Առաջարկությունը կքննարկվի առաջիկա օրերին կազմակերպվող միջգերատեսչական խմբի (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ) հանդիպման ընթացքում։
74 17.08.2020 12:32:49 ԴԳ բաժնում կարիք կա շտկման. եթե տարրական դպրոցի դասագրքերը անվճար են, ուստի սովորողների հաշվարկը պետք է սկսել ոչ թե 4-րդ, այլ 5-րդ դասարանից: Առաջարկը ընդունելի է։ Կկատարվի համապատասխան փոփոխություն։
75 17.08.2020 13:10:14 Կապի ծառայությունների ծախսերը հաշվարկման աղյուսակում առկա են անճշտություններ՝ ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավճարը կազմում է 4800 դրամ ոչ թե 2500 դրամ, միջքաղաքային խոսակցությունների սահմանաչափը և 1 կետի և 2 կետի դեպքում ֆիքսված է 4000 դրամ: Ենթադրում եմ առկա է տեխնիկական վրիպակ. 2 կետի դեպքում պետք է լինի 6000 դրամ: Այս փոփոխության արդյունքում կփոխվի նաև տարեկան վճարը: Առաջարկը ընդունելի է։ Կկատարվի համապատասխան փոփոխություն։
home.european_union.image_alt
home.european_union.text