project.favorite.title
В разработке
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 17.08.2020 11:23:58 | Որոշման հիմքում պետք է ընկած լինի նախագծում նշված սկզբունքներն ու մեթոդները, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն արտահայտում հավասարության և արդարության մոտեցումները: 1. Բանաձևում առկա «դասարանների միջին թիվ» հասկացողությունը տարողունակ է: Սահմանված կարգի համաձայն մեկ դասարանի կազմավորման համար առավելագույն թիվ նշված է 35-ը, 36 աշակերտի դեպքում արդեն անհրաժեշտ է ունենալ երկու դասարան, այսինքն՝ 36 և 70 աշակերտի դեպքում կազմավորվում է երկու դասարան, ինչը հիմնական դպրոցի պարագայում շոշափելի տարբերություն է կազմում: 2. Եթե փոքր համակազմ ունեցող դպրոցներում հասկանալի է մասնագիտացված կրթության աջակցման գծով փոխտնօրենի և միջոցառումների կազմակերպչի բացակայությունը, ապա միանգամայն անընդունելի է, օրինակ, 24 և ավելի դասարան ունեցող կամ 500-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցների պարագայում: 3. Հաստիքին համապատասխան աշխատավարձերի հաշվարկման համար հիմք ընդունած համահավասար սկզբունքը հակասության մեջ է գտնվում «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների ոգուն եւ տրամաբանությանը: Անընդունելի է տարբեր աշխատանքային ստաժ ունեցող, բայց նույն հաստիք զբաղեցնող քաղծառայողներին վճարել նույն չափի աշխատավարձ: Առաջարկում ենք առաջնորդվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի աշխատավարձերի սանդղակով: 4. Անհասկանալի է ներառական կրթության մասնագետների հաստիքների բացակայությունը հաստիքացուցակում, հատկապես երբ ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը մի քանի տասնյակ է: |
Ձեր առաջարկությունն ընդունվել է ի գիտություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակի վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 670-Ն որոշման մեջ: Ձեր առաջարկությունները չեն վերաբերվում ներկայացված նախագծին:
|