base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր

2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չվերանալու, հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար:

Այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակի պայմաններում, նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում:

Ամբողջ վերոգրյալը վկայում է ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

  • project.old_project_time.text

    27.08.2020 - 11.09.2020

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция, Здравоохранение, Чрезвычайные ситуации

  • project.ministry.title

    Министерство юстиции

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9150

project.print.title

project.sentences.title

29.08.2020

Համաձայն ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի մարդու և քազաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել օրենքով սահմանված կարգով՝ միայն ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ։ Ուստի առաջարկում եմ հանել համապատասխան կետերը օրենքների նախագծերից՝ դրանց ՀՀ Սահմանադրությանը հակասելու պատճառով։

29.08.2020

1. «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող կարանտինային միջոցառումների համաչափության ու համարժեքության պայմանները ու չափանիշները անհրաժեշտ է հստակեցնել։ Օրինակ, 17.2 հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ բառակապակցությամբ՝ «հաշվի առնելով միջազգային և միջպետական կազմակերպությունների առաջարկությունները և օտարերկրյա այն պետությունների փորձը, որոնք արդյունավետ կիրառել են նման միջոցներ համանման համաժարակները հետ պայքարելու դեպքերում»։ Նույն բառակապակցությունը առաջարկում եմ լրացնել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.3 հոդվածի 3-րդ մասի վերջում։

29.08.2020

2. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 17.4 հոդվածի 2-րդա մասի վերջին սահմանափակումը, այն է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից» արգելելու միջոցները որևէ կերպ չեն կարող դիտվել որպես ՀՀ տարածքում բնակչության պաշտպանության միջոց։ Առաջարկում եմ այն հանել։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text