««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - project.vote.yes
-
5 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
«Հոդված 35.1 Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
- Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:
- Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:
- Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, տեղեկությունների տրամադրման ընթացակարգը սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Արմեն Սարգսյան
-
project.old_project_time.text
14.09.2020 - 30.09.2020
-
project.type.title
Закон
-
project.area.title
Финансовая
-
project.ministry.title
Центральный банк Республики Армения
project.views.title 5220
project.print.title