02.11.2020
Առաջարկում եմ <<1. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:>> կետը չներառել նախագծում կամ <<5 տարի հետո>> փոխարինել <<1 տարի հետո>>:
В разработке
0 - project.vote.yes
2 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի 26.4 ենթակետով պահանջվում է սահմանել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացներն ու իրավահարաբերությունները: Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանում է հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
ՀՀ պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացներն և իրավահարաբերությունները արդյունավետ և անաչառ կազմակերպելու համար անհրաժեշտ են համապատասխան չափորոշիչներ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել անվանակոչման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը։ Առաջարկվող նախագծով լուծումներ են առաջարկվում մի շարք կարևոր հարցերի, ինչպես թե որ դեպքերում և ինչ ժամկետներում կարող է անվանակոչվել պետական ուսումնական հաստատությունը, առանձնահատուկ դեր է տրվում ուսումնական հաստատությանն ու համայնքին, որոնց համաձայնությունը դիտվում է պարտադիր անվանակոչման գործընթացում։ Կանոնակարգվում են նաև ուսումնական հաստատության անվանափոխության, կառուցվածքային տարբեր փոփոխությունների պարագայում տրված անվան հետագա պահպանման հարցերը։ Նախագիծը նաև կանոնակարգում է ուսումնական հաստատության դասասենյակների և կաբինետների անվանակոչության գործընթացը՝ մեծ դեր վերապահելով մանկավարժական խորհրդին։
Իրավական ակտի ընդունումը կնպաստի կանոնակարգված քաղաքականության իրականացմանը հետևյալ ուղղություններով․
Հիմք ընդունելով 2020 թվականի մարտի 6-ի ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի 4-րդ կետի համաձայն պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության
կարգը հաստատելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ չի նախատեսում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության
կարգը հաստատելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտության մասին
«Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջանալու:
project.old_project_time.text
26.10.2020 - 10.11.2020
project.type.title
Приказ решение
project.area.title
Образование и наука
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 4602
project.print.title02.11.2020
Առաջարկում եմ <<1. Նշանավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 5 տարի հետո:>> կետը չներառել նախագծում կամ <<5 տարի հետո>> փոխարինել <<1 տարի հետո>>: