Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը:
Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները,
ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը:
Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։
Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։
Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։
-
project.old_project_time.text
22.06.2017 - 14.07.2017
-
project.type.title
Программа
-
project.area.title
Образование и наука
-
project.ministry.title
Министерство образования, науки, культуры и спорта
project.views.title 10526
project.print.title