base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 168-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դ. Անհաղթի փողոց 23/6 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 214 085 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 425 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի գործակալությանը տարածք տրամադրելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 168-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը.

«մինչև 2020 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    15.12.2020 - 30.12.2020

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Управление государственным имуществом

  • project.ministry.title

    Комитет по управлению государственным имуществом

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3912

project.print.title

project.docs.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text