base.notification_banner.text
project.favorite.title

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Վերջինիս առանցքային և հիմնական փուլերից է գործադիր իշխանության մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։

  • project.old_project_time.text

    20.01.2021 - 04.02.2021

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Юстиция, Безопасность, Территориальное управление и развитие, Уголовный процесс, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция, Управленческие правоотношениями, Общественное управление

  • project.ministry.title

    Министерство юстиции

  • project.discussion_date.title

    20.01.2021

  • project.discussion_address.title

    -

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9406

project.print.title

project.sentences.title

04.02.2021

Առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը չի բխում ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրից։ Ըստ ռազմավարության՝ տեղի է ունենալու ոստիկանության ապառազմականացում՝ որն իրականացվելու է ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է՝ 1) ոստիկանության զորքերի կազմակերպման և գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով և ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը, 2) «զորքեր» հասկացությունից հրաժարվել և ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա» (…): Այսպիսով, պահպանելով գործող մոտեցումը և ոստիկանության զորքերի կարգավիճակը՝ առաջարկվող փոփոխությունը հակասում է ռազմավարությամբ սահմանված նպատակներին։ Առաջարկում ենք վերանայել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։

04.02.2021

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը՝ «գտնվելու վայրի մասին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման, ինչպես նաև վտանգի տակ դնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը» բառերը։ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) առանձնակի կարևորություն է տալիս ոստիկանության կողմից բերման ենթարկված անձանց երեք իրավունքներին` փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունքը, բժշկական զննում պահանջելու իրավունքը և անձի պահման փաստի մասին իր հարազատին կամ իր նախընտրած այլ երրորդ կողմին ծանուցելու իրավունքը։ Ըստ ԽԿԿ-ն դրանք կազմում են հիմնարար երաշխիքներ ձերբակալվածների նկատմամբ վատ վերաբերմունքի բացառման հարցում, որոնք պետք է կիրառվեն ազատությունից զրկման առաջին պահից՝ անկախ նրանից, թե ինչպես կարելի է դա որակել համապատասխան իրավական համակարգում (կալանք, ձերբակալություն և այլն) (CPT Standards Document – extracts of “substantive” sections of CPT reports, available at: http://www.cpt.coe.int/en/documents/eng-standards.pdf [Rev 2009] - extract from p 6 (emphasis added).): Երրորդ անձին իր ձերբկալման փաստի մասին տեղեկացնելու իրավունքը կարող է կատարվել որոշակի բացառությունների առկայության դեպքում՝ ոստիկանության հետաքննության օրինական շահերը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, այդպիսի բացառությունները պետք է հստակ սահմանված և խիստ ժամկետային լինեն և ուղեկցվեն համապատասխան երաշխիքներով (օրինակ՝ ծանուցման ցանկացած ուշացում պետք է պատճառաբանվի և գրավոր կերպով արձանագրվի՝ գործի հետ կապ չունեցող ոստիկանության ավագ սպայի կամ դատախազի հաստատման դեպքում) (Developments concerning CPT standards in respect of police custody. Extract from the 12th General Report of the CPT, published in 2002, par. 43. ): ՀՀ Սահամանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»: ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ անձնական ազատությունից զրկվելու պահից սկսած Սահմանադրությունն անձի համար երաշխավորում է որոշ հիմնարար իրավունքներ, որոնցից անձն անարգել պետք է հնարավորություն ունենա օգտվելու։ ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորած իրավունքը անմիջականորեն գործող իրավունք է (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=111382 ): «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ազատությունից զրկված անձի ընտրած անձին այդ մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքի իրականացումը հետաձգվել կարող է միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով (Տե՛ս նույն տեղում։ ): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, (…) ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունը արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել իր գտնվելու վայրի մասին իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման: Հաշվի առնելով, որ ցանկացած ազատությունից զրկում պետք է իրականացվի «օրենքով սահմանված կարգով», Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետն առաջին հերթին պահանջում է, որ ցանկացած ձերբակալում կամ կալանավորում պետք է ունենա իրավական հիմք ազգային օրենսդրության մեջ: Այնուամենայնիվ, այս խոսքերը պարզապես չեն վերաբերում օրենսդրությանը: Դրանք վերագրելի են նաև օրենքի որակին՝ պահանջելով, որ այն համատեղելի լինի իրավունքի գերակայության հետ, որը մի ամբողջ հայեցակարգ է Կոնվենցիայի բոլոր հոդվածների համար: Այս վերջին կետի կապակցությամբ Եվրոպական դատարանը շեշտում է, որ ազատությունից զրկելու դեպքում հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը: Հետևաբար անհրաժեշտ է, որ ազգային օրենսդրությանը համապատասխան՝ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և որ օրենքն ինքնին կանխատեսելի լինի կիրառման մեջ, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» ստանդարտին, չափանիշին, որը պահանջում է, որ բոլոր օրենքները լինեն բավարար չափով ճշգրիտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ անձը հնարավորություն ունենա ողջամիտ հանգամանքներում կանխատեսել իր վարքագծի հնարավոր հետևանքները (Տե՛ս case of Bădoiu v. Romania (Application no. 33809/16) judgment, 22 October 2019, կետ 34): ՀՀ Սահամանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասին այնքանով, որքանով նորմը չի նախատեսում իրավունքի սահմանափակման համար ժամկետ և իրավունքի պաշտպանության երաշխիք։ Բացի այդ օրենսդրական փոփոխությունը նախատեսում է իրավունքի սահամանափակման նոր հիմք՝ այն է ՀՀ ազգային անվտանգությունը վտանգելը, որը նախատեսված չէ ՀՀ քրեականա դատավարության օրենսգրքով նույն իրավունքի սահմանափակման դեպքում։ Նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները պետք է համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին և ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։ Առաջարկում ենք Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասը՝ լրացնել հետևյալ նախադասությամբ․ «ձերբակալված անձի իր գտվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել, երբ առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման վարույթն իրականացնող մարմնի անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ առավելագույնը 12 ժամով»։

04.02.2021

Գտնում ենք, որ փոփոխությունները բխում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունից, բացառությամբ ոստիկանության զորքերի մասին օրենքում փոփոխությունից։ Ռազմավարությամբ նախատեսվում է օրենքը ուժը կորցրած ճանաչել, ոստիկանությունն ապառազմականացնել, սակայն ստացվում է, որ նույն կառուցվածքը և մոտեցումը պահպանվում է:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text