project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
16 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.01.2021 13:00:27 | Առաջարկում եմ օլիմպիադաներում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների ուսուցիչների կետը վերանայել,որովհետև վերջին 3տարում եթե ուսուցիչը չի ունեցել 9-12դասարան,չի կարող օգտվել այդ բաղադրիչից,ուստի նման ուսուցիչները թող ներկայացնեն ավելի վաղ հաջողություն գրանցած աշակերտի փաստաթուղթը: |
|
|||
2 | 27.01.2021 13:06:15 | Առաջին աստիճանի տարակարգից ուսուցչին չզրկել 5տարի անց,քանզի այն վաստակ է համարվում,և վաստակը ժամանակավոր չի լինում: Շնորհակալություն |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
3 | 28.01.2021 10:20:41 | Տեսչական ստուգումների արդյունքում ուսուցչին տրված «գերազանց» գնահատականից բացի բաղադիչ համարել նաև «լավ» գնահատված լինելը: |
Ընդունվել է:
|
|||
4 | 10.02.2021 06:02:40 | Ավելի մատչելի կլինի,եթե առաջին աստիճանից երկրորդին անցնելիս ուսուցիչը ունենա պահանջվող բաղադրիչներից երեքը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
5 | 27.01.2021 13:34:21 | խնդրում եմ նաև վերանայել առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած լինելու կետը ,մասնավորապես տարրական դասարանների համար, քանի որ այդ օղակում օլիմպիադաների չեն մասնակցում աշակերտները, փոխարենը խրախուսող կետ լինի «Մեղո», «Կենգուրու» մրցույթներում հաղթող ճանաչված կամ լավագույն արդյունք ցուցաբերված աշակերտներ ունեցող ուսուցիչը։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
6 | 27.01.2021 13:36:58 | Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքին որ տարակարգից չեն կարողանում օգտվել հատուկ մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի որակավորում և կրթություն ունեցող մասնագետները։ Օրենքի նախագծում կարելի է նաև ներառել ներքոհիշյալ կրթություն ունեցող անձանց որպեսզի իրենք ևս կարողանան օգտվել տարակարգից։ Քանի որ իրենք ևս մանկավարժներ են և մեծածավալ աշխատանք են իրականացնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարվող թիմային աշխատանքներում։ |
Չի ընդունվել:
|
|||
7 | 28.01.2021 10:03:31 | Առաջարկում եմ,օլիմպիադայում հաջողություն ցուցաբերած աշակերտի դիպլոմի կամ գովասանագրի երեք տարի ժամկետը (որպես բաղադրիչ)փոխել հինգի։Շնորհակալություն: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
8 | 29.01.2021 04:45:59 | Բարև Ձեզ,առաջարկս՝20 և ավելի տարիների մանկավարժի աշխատանքային փորձը ևս համարել բնութագրիչ: |
|
|||
9 | 29.01.2021 11:40:11 | Բարև Ձեզ: 6.2 կետի <<վերջին երեք տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում՝ առարկայի շրջանակներում անցկացվող մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը>> հստակեցնել նաև թիմային մրցույթների ժամանակ` սպորտլանդիա, ԱԺ գավաթի, մրցումների ժամանակ թիմի բոլոր սովորողների ուսուցիչներին տարակարգի հնարավորություն ընձեռել:2. Դասվարների համար մեկ այլ բնութագրիչ ընդգրկել կարգում: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
10 | 31.01.2021 06:44:48 | Առաջարկում եմ օլիմպիադայից բացի բաղադրիչ համարել նաև աշակերտի այլ հաջողություննեը՝ասմունքի փառատոն,շարադրության մրցույթ,«Կենգուրու», «Մեղու» և այլն։ |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
11 | 02.02.2021 09:22:05 | Եթե վարպետության դեպքում լավ գնահատականը ավելացվել է բաղադիչների ցանկում,ավելացնել նաև տեսչական ստուգման արդյունքում լավ գնահատված լինելը։ |
Ընդունվել է:
|
|||
12 | 02.02.2021 11:44:54 | Առաջարկում եմ ավագ դպրոցի 10,11-րդ դասարաններում օլիմպիադաներից հաջողության հասած սովորողների արդյունքները հաշվի առնելիս նկատի ունենալ հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններում տվյալ երեխաների հետ աշխատած ուսուցիչներին,քանի որ դա շարունակական աշխատանքի արդյունք է։ |
|
|||
13 | 03.02.2021 02:26:52 | Առաջարկում եմ ընդգրկել նաև նախկինում գործող հետևյալ բնութագրիչը. Դասագրքերի գնահատման հանձնաժողովում ընդգրկված լինելը։ |
|
|||
14 | 03.02.2021 07:34:21 | Առաջարկում եմ առարկայական օլիմպիադաների շարքում ներառել նաև հասարակագիտություն առարկան,որպեսզի ստեղծվի հավասար պայմաններ բոլոր ուսուցիչների համար։ |
Չի ընդունվել:
|
|||
15 | 03.02.2021 09:39:50 | Բարև Ձեզ: Խնդրում եմ վերանայել օրենքի այն կետը, ըստ որի եթե տարակարգ ունեցող ուսուցիչը փոխում է աշխատավայրը, ապա զրկվում է հավելավճար ստանալու հնարավորությունից, մինչև այդ հաստատությունից չատեստավորվի: Կարծում եմ ՝ սա խելամիտ մոտեցում չէ և պետք է անպայման վերանայվի: |
Չի ընդունվել:
|
|||
16 | 03.02.2021 11:07:34 | Ուսուցչին տարակարգ տրամադրել անժամկետ, ոչ թե 5 տարով։ |
Չի ընդունվել:
|
|||
17 | 03.02.2021 12:16:42 | Առաջարկում եմ փոփոխել ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների քանակը. երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար ներկայացնել երեք, երրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար՝ հինգ, չորորդ աստիճանի տարակարգ ստանալու համար՝ յոթ բնութագրիչներ: Այս փոփոխությունը կարող է ավելացնել տարակարգի տարբեր աստիճանների համար դիմող ուսուցիչների քանակը: |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
18 | 07.02.2021 11:27:28 | Առաջարկում եմ ավելացնել 6-րդ կետի 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. Որակավորման տարակարգի բնութագրիչ համարել ԱԲ ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրի կողմից ստացած ուսուցչի հավաստագիրը |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
19 | 07.02.2021 11:30:43 | Որակավորման տարակարգի բնութագրիչների 5-րդ կետի բ ենթակետը ներկայացնել որպես առանձին կետ քանի որ մի ուսուցիչը նույն ժամանակահատվածում կարող է լինել գիտական հոդվածի, դասագրքի և ուսումնամեթոդական նյութի հեղինակ միաժամանակ,իսկ մեկ ուրիշը միայն գիտական մեկ հոդվածի, որոնք համարժեք չեն կարող համարվել։ |
Չի ընդունվել:
|
|||
20 | 07.02.2021 11:30:43 | Շնորհված տարակարգի ժամկետ սահմանել տարակարգի շնորհման պահից սկսած ուսուցիչ աշխատելու ամբողջ ժամանակահատվածի համար։ |
Չի ընդունվել:
|
|||
21 | 09.02.2021 07:41:04 | 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության մասին Մեջբերում. «է. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի» բառերը փոխարինել «ուսումնական նյութի» բառերով, » Դիտարկում. Հստակեցված չէ, թե ի՞նչ ասել է «ուսումնական նյութ»: Առաջարկում եմ սույն կարգում նաև սահմանել «ուսումնական նյութ» հասկացությունը, ներկայացնել դրա կոնկրետ կառուցվածքային, որակական և ֆունկցիոնալ չափանիշները, պարզաբանել, թե ուսումնական նյութը որտեղ պետք է լինի հրապարակված և ինչ մարմնի /կամ ում/ կողմից պետք է լինի երաշխավորված: Հարգանքով` Գ.Սիմոնյան |
Չի ընդունվել:
|
|||
22 | 09.02.2021 07:41:25 | 6-րդ կետի 8-րդ ենթակետի մասին Մեջբերում. «ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,» » Դիտարկում. Եթե, օրինակ, ուսուցիչը Որակի եվրոպական հավաստագիր է ստացել մի այնպիսի նախագծի մասնակցելու համար, որի բուն նպատակը եղել է Սուրբ Ծննդյան բացիկներ պատրաստելն ու իրար փոխանացելը: Նման դեպքում, օրինակ, քիմիա կամ մաթեմատիկա դասավանդող ուսուցչի համար իր դասավանդած առարկայի հետ կապ չունեցող նախագծի համար ստացած հավաստագիրը կարո՞ղ է արդյոք հանդիսանալ որակավորման տարակարգի բաղադրիչ: Կարծում եմ, որ սա այդքան էլ չի համապատասխանում տարակարգի որևէ աստիճան շնորհելու տրամաբանությանը: Առաջարկում եմ 6-րդ կետի 8-րդ ենթակետում «ընթացքում» բառից հետո ավելացնել «իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած» բառերը և շարադրել հետևյալ բովանդակությամբ. «8) վերջին երկու տարվա ընթացքում իր դասավանդման առարկային առնչվող բովանդակություն ունեցող նախագծի համար ստացած Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»: Հարգանքով` Գ.Սիմոնյան |
Ընդունվել է ի գիտություն:
|
|||
23 | 09.02.2021 08:00:24 | Առաջարկում եմ 6-րդ կետում ավելացնել 10-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «Հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն հանուն նորարարության. STEM առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակում առարկայական չափորոշչի բարելավման աշխատանքային խմբում որպես փորձագետ ընդգրկված լինելը:» Շնորհակալություն |
Ընդունվել է ի գիտություն:
|