base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 11.02.2021 10:24:02 Փետրվարի 10-ին նախագծի հանրային լսմանը պարզ դարձավ, որ այն անհրաժեշտ է ևս մեկ անգամ հանրային հատվածի կողմից մանրամասն ուսումնասիրել, քննարկել: Հաշվի առնելով Օրհուսի կոնվենցիայի պահանջը, որ ցանկացած փաստաթուղթ, որը վերաբերում է շրջակա միջավայրին, կամ շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններին, պետք է հանրության հետ քննարկման առարկա դարձնել ամենավաղ փուլից, մինչդեռ ես՝ որպես «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ և իմ գործընկերներից շատերը տեղեկացել ենք նախագծի մասին, երբ այն արդեն իսկ տեղադրված է եղել այս հարթակում: Ուստի, հաշվի առնելով այս փաստաթղթի կարևորությունը, ինչպես նաև իմ գործընկերների կարծիքը, խնդրում եմ երկարաձգել դիտողությունների և առաջարկությունների ընդունման ժամկետը՝ հնարավորություն ընձեռելով այն մանրամասն ուսումնասիրելու և հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու համար: Ընդունվել է;
home.european_union.image_alt
home.european_union.text