base.notification_banner.text
project.favorite.title

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`

  • բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
  • պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման

 հարաբերությունները,

  • պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման

 մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,

  • քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության

 ապահովումը,

  • քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և

 ֆինանսավորումը:

  • project.old_project_time.text

    15.02.2021 - 28.03.2021

  • project.type.title

    Закон

  • project.area.title

    Чрезвычайные ситуации

  • project.ministry.title

    Министерство по чрезвычайным ситуациям

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7169

project.print.title

project.sentences.title

28.03.2021

Խիստ անհրաժեշտ է, որ ապաստարանները ֆիզիկապես մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես՝ սայլակ օգտագործողներին։ Եթե որոշ ապաստարաններ (օրինակ՝ մետրոյի կայարանները) մատչելի չեն, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային՝ մատչելի ապաստարան և տեղեկացնել դրա տեղակայման վայրի մասին հաշմանդամություն ունեցող անձին։

22.03.2021

<<ԳԼՈՒԽ 4 -ի, Հոդված 28. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները>> հատվածում անհրաժեշտ է ավելացնել հետևյալ կետը • իրականացնում են համայնքում կառուցվող նոր շենքերի, շինությունների ապաստարաններով ապահովման, առկա շենքերի, շինությունների մրացման աշխատանքներ: Սա կարևոր է, քանզի հաճախ համայնքապետերն իրենց վրա չեն վերցնում իրենց համայնքում շենքերի և շինությունների հետ կապված այս խնդիրների լուծման պատասխանատվությունը:

21.03.2021

Հոդված 29. Կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները 3) «ուսուցանվել քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով» արտահայտությունը փոխարինել «ստանալ ՔՊ հիմնահարցերի պատշաճ ուսուցում» արտահայտությամբ։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text