project.favorite.title
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - project.vote.yes
-
13 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 20.02.2021 00:43:44 | Ինչպե՞ս եք տարբերակելու երկքաղաքացիներին և պարզապես քաղաքացիներին։ |
Ընդունվել է ի գիտություն:
Սույն ձևակերպումը ներառվել է հիմք ընդունելով <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի (Հոդված 6, մաս 3) և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի (Հոդված 5, մաս 3), հաշվի առնելով նաև <<Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին>> ՀՀ օրենքի համապատասխան կարգավորումները (Հոդված 131):
|
|||
2 | 21.02.2021 02:05:28 | Առաջարկում եմ,որ նույնը թողնեք դիմումի լրացման կարգը։Իմ կարծիքով նույն է լինում ծրագիրը,այսինքն՝ դիմորդը քննություն է տալիս,չի ընդունվում առաջին հայտով,նորից է քննություն տալու և այդպես դիմորդի մոտ ավելի սթրեսային հոգեվիճակ է ստեղծվելու։Ավելի նպատակահարմար չի՞ լինի նորից մեկ մասնագիտություն նշեն և դրա հետ նաև 8 մասնագիտություն նշեն։Բացի այդ հաշվի առեք այն փաստը,որ առանց այդ էլ այս տարի դիմորդները շատ փորձությունների ենթարկվեցին՝ մի կողմից վիրուսը, իսկ մյուս կողմից էլ պատերազմը։ |
Ընդունվել է ի գիտություն:
Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, ապա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով՝ գրեթե բացառիկ դեպքերում: 8 մասնագիտություն հայտագրելու հնարավորությունը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք ունեն պարզապես նույն մրցութային քննությունները: Հայտագրման այս եղանակը (հիմնական փուլում՝ մեկ բուհ և մեկ մասնագիտություն) հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշվածություն ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ նվազեցնելով պատահական կամ չնախընտրած մասնագիտություններով բուհ ընդունվելու հնարավորությունը, իսկ լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
|
|||
3 | 02.03.2021 13:51:34 | Կարծում եմ պետք չէ որևէ փոփոխություն կատարել, հատկապես հիմա։ Պետք է հաշվի առնել դիմորդների մեծամասնության հոգեվիճակը, անգամ նախորդ տարի կատարված փոփոխության խուճապը դեռ չի անցել։ Պետք է չմոռանալ նաև պատերազմի թողած հետևանքները և՛ ֆինանսական, և՛ հոգեկան։ |
Տես՝ Մարիա Իսրայելյան օգտատիրոջ առաջարկին տրված պատասխանը:
|