base.notification_banner.text
project.favorite.title

В разработке

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 342-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշմամբ հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ) կառուցվածքը: Փորձը ցույց է տվել, որ Հիմնարկի գործունեության ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ կատարել հիմնարկի կառուցվածքում:  Մասնավորապես,  Հիմնարկը 2016 թվականից սկսած պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրեր չի իրականացնում, սակայն աննախադեպ աճել է դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի աշխատանքների ծավալը: Հիմնարկի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հիմնարկի կանոնադրությամբ ամրագրված գործառույթների արդյունավետության բարձրացմամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով առաջարկվում է`

  • կառուցվածքային փոփոխություններ կատարել հիմնարկի կառուցվածքում՝ դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժինը, էկոկրթական ծրագրերի բաժինը և բյուջետային ծրագրերի իրականացման բաժինը միաձուլել` ստեղծելով դոնորների հետ համագործակցության բաժին,
  • ստեղծել ծրագրերի իրականացման և մոնիթորինգի բաժին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կող­մից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել Հիմնարկի գործունեությունը` հստակեցնելով անձնակազմի գործառույթների բաշխվածությունը՝ համպատասխանեցնելով Հիմնարկի կողմից իրականացվող ծրագրերի բնույթին,  ինչպես նաև կատարելագործել հիմնարկի կառուցվածքը:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 342-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    26.03.2021 - 15.04.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Юстиция, Շրջակա միջավայր

  • project.ministry.title

    Министерство окружающей среды

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3683

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text