base.notification_banner.text
project.favorite.title

не принято

Հայաստանի հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1178-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2021 թվա­­­կանի ապրիլի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաս­տանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՀ օրենքը, ինչով պայմա­նա­վորված՝ անհրաժետություն է առաջացել համա­պա­տաս­խան փոփո­խու­թյուններ կատարել նույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունված՝ ՀՀ կառա­վարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշման մեջ:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որո­շումը համապատասխանեցնել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հար­­կա­­յին արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքին:
  4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշմամբ սահ­ման­ված՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­­թյուն­ների կիրա­­ռության ընթա­­ցակարգն է:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2013 թվականի հոկ­տեմբերի 23-ի թիվ 1178-Ն որոշումը համապատասխանեցնել «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրա­մադրելու մասին» ՀՀ օրեն­քին:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

 

  • project.old_project_time.text

    02.07.2021 - 17.07.2021

  • project.type.title

    Pешение

  • project.area.title

    Финансовая

  • project.ministry.title

    Министерство финансов

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3357

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text